Երբ մենք` բոլորս, կարողանանք ջանք գործադրել ու զսպել մեզ հանցագործությունից, արյունից, վթարից, դավադրությունից, բանբասանքից, քծնանքից, ուրիշի դժբախտությունից թաքուն, առանձին սուբյեկտների դեպքում` նույնիսկ անթաքույց հաճույք ստանալուց, հակառակը, եթե զզվենք վերջնականապես, արհամարհենք ու մերժենք մեր ներսում էդ նարկոտիկը, որ մեր հայրենական մեդիալրահոսի անմշակ էությունն է ծայրից ծայր, գուցե և հաջողենք կենտրոնանալ ինքներս մեր ապրած օրվա իմաստի, նշանակության վրա, ասենք սկզբի համար փորձենք օրվա մեջ մեկ անգամ ազնիվ լինել, արդար դատել, օրենքը հարգել, դիմացինի իրավունքը ճանաչել, ու եթե, շարունակելով արհամարհել ու զզվել գաղջ լրահոսից, մեր բաժին` օրվա մի հատիկ օրինահարգությունը դարձնենք պարբերական, առօրյա ու ամենօրյա, գուցե և պահանջարկի ու առաջարկի տնտեսագիտական չարխը սկսի ժամացույցի սլաքների ուղղությամբ պտտվել ու ջլատող, կյանք մաշեցնող ու սպանող լրահոսը փոխվի` կառուցողականի, առարկայականի, անաչառի ու իրատեսականի և, ի վերջո, մեր գյոզալ մասնագիտությունը` ժուռնալիստիկան սկսի բուժել հիվանդացնելու փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել