Այն մարդիկ, ովքեր որոշում են համատեղ ընտանիք կազմել, իրականում շատ քաջ քայլի են գնում, որովհետև նրանց երկուսին էլ սպասվում են բազմաթիվ ու տարատեսակ փորձություններ, և, ցավոք, դրանցից ոչ բոլորն են կապված նյութեղեն աշխարհի հետ։ Ցանկացած խնդիր, որը կապված է գումարի ու նյութականի հետ, կարելի է լուծել ու հաղթահարել համատեղ։ Ավելի վտանգավոր է, երբ զույգի մոտ կորում է փոխըմբռնումը, և դա տեղի է ունենում, երբ մարդիկ չգիտեն՝ ինչպես ճիշտ շփվել։
Ձեզ ենք ներկայացնում 9 խնդիրներ, որոնք հաճախ աննկատ են մնում ու ըստ արժանվույնս չեն գնահատվում ընտանեկան զույգերի մոտ ու, կուտակվելով և շերտավորվելով, սկզբում ոչնչացնում են ընտանեկան ներդաշնակությունը, հետո հարաբերությունները ու, ի վերջո, հանգեցնում են ամուսնալուծության։
1. Մարդիկ փոխվում են
Մենք ամուսնանում ենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր մեր դուր գալիս են, և օ՜ զարմանք, մարդիկ փոխվում են, ու դա լինում է անդադար։ Պետք է պատրաստ լինել նրան, որ Ձեզ համար այդքան մտերիմ մարդն ինչ-որ բանում կարող է փոխվել, ու դրանում ոչ մի զարմանալի բան չկա, առավել ևս, որ փոփոխությունների ենթակա ես դու ինքդ։ Գաղտնիքը նրանում է, որ պետք է հարատևությունից կառչել ու «անշարժանալ» իրար հետ՝ թույլ չտալով, որ զուգընկերը փոխվի՝ Ձեզանից անկախ։ Դա պետք է անել միասին, զարգանալ ու աճել միաժամանակ, որպեսզի ձեր երկուսի անձնային փոփոխությունները լինեն ներդաշնակ ու դեպի լավը։ Ի վերջո, սերը նաև նրա համար է, որպեսզի մարդկանց ավելի լավը դարձնի։
2. Միայնությունից չես փրկվի
Յուրաքանչյուր մարդ ունի միայնակ մնալու վախ, բայց այդ վախը լրիվ անհիմն ու անիմաստ է։ Մենք բոլորս էլ միայնակ ենք, քանի որ մարդն այս աշխարհ գալիս է մենակ ու այս աշխարհից մենակ էլ գնում է։ Ամուսնությունը փախուստ չէ միայնությունից։ Ավելին, որպեսզի մարդն ապրի՝ բառի լայն իմաստով, ապա նա պետք է ունենա ինքնուրույն ու անկախ անհատականություն։ Ընտանիքները կազմվում են նաև նրա համար, որպեսզի զույգերից յուրաքանչյուրը կիսվի միայնության իր փորձով ու ստեղծի համատեղ դրվագներ, որոնց ժամանակ այդ միայնությունը ժամանակավորապես կցրվի։
3. Մանկական բարդույթներ
Այն ամենը, ինչ քեզ անհանգստացնում է, գալիս է քո միջից։ Այլ մարդ չէ, որ ստիպում է քեզ ամաչել, ու այլ մարդ չէ, որ ավելի է խորացնում քո բարդույթները։ Այդ ամենը մենք անում ենք ինքնուրույն։ Դեռ մանկուց բոլորս էլ ունենք որոշակի հոգեբանական խնդիրներ, ու եթե քո զուգընկերը նպաստում է դրանց դրսևորմանը, ապա դա նրա մեղավորությունը չէ։ Քո ամուսնու կամ էլ կնոջ վրա զայրանալու փոխարեն ինչ-որ կառուցողական բան արա։ Սովորիր հասկանալ ինքդ քեզ, ըմբռնել, թե ինչն է քեզ «կպչում» ու ստիպում բացասական ապրումներ ունենալ, և այդ ժամանակ քո երկրորդ կեսի հետ շփումն անախորժություններ ու տրտմություն չի պատճառի քեզ։
4. Էգո
Մեզանից յուրաքանչյուրն ունի իր էգոն, որը ծնվում է դեռ վաղ մանկությունից, երբ երեխան նոր է սկսում բախվել թշնամական աշխարհի հետ։ Որպեսզի պաշտպանվի այդ աշխարհից, մարդը սկսում է իր շուրջն անթափանց պատ կառուցել։ Բարդ իրավիճակներում մեր էգոն հաճախ փրկում է մեզ, բայց ընտանիքում այդ պատն արդեն ավելորդություն է, քանի որ ամուսնությունը հրաշալի միջավայր է ստեղծում՝ ինքդ քեզ ճանաչելու ու սեփական էգոյի գերությունից ազատվելու համար։ Դրան հասնել կարելի է՝ լինելով բաց՝ պաշտպանական կեցվածք անցնելու փոխարեն, լինելով ներողամիտ՝ վրեժ լուծելու փոխարեն, ներողություն խնդրելով՝ մեղադրելու փոխարեն։ Եթե երկուսդ էլ հասկանաք սա, ապա ձեր դաշինքն ամուր կլինի։
5. Անախորժություններ պատահում են
Կյանքը լի է անախորժություններով, կեղտով ու անսպասելի շրջադարձերով։ Ամուսնությունը ևս կյանքի մաս է, և այն ապահովագրված չէ նման բաներից։ Եթե անախորժություններ, այնուամենայնիվ, պատահում են, մարդիկ հաճախ պատասխանատվության ողջ բեռը բարդում են զուգընկերոջ վրա՝ մոռանալով, որ կյանքը միշտ չէ, որ հարթ է ընթանում, իսկ նման մեղադրանքները միայն ավելի են բարդացնում իրավիճակը։ Ինչ-որ մեկին մատնացույց անելու կամ մեղադրելու փոխարեն սկսեք ընդունել այդ խնդիրները որպես ընդհանուր, իսկ եթե մեղավորներ չփորձեք փնտրել, ապա կարող եք բոլոր բարդությունները հաղթահարել միասին, ու այդ կերպ շատ ավելի հեշտ կլինի։
6. Էմպատիան բարդ բան է
Էմպատիան կողակցիդ ապրումները զգալու ունակությունն է։ Իր բնույթով սա բավականին բարդ երևույթ է ու չի կարող լինել միաժամանակ երկուսի մոտ էլ, որովհետև միշտ ինչ-որ մեկը պետք է ընդառաջի ու փորձի հասկանալ զուգընկերոջը։ Ու չկա ոչ մի երաշխիք, որ քեզ ընդառաջ կգնան ու կհասկանան, ուստի սա անշահախնդիր զոհողություն է։ Դրա համար էլ մենք վախենում ենք այդ կերպ վարվելուց, որովհետև մեզ խանգարում են մեր վախն ու էգոիզմը։ Այդ դիմակայությունը հոգնեցնում է մեզ, քանի որ, կարեկցելով ու ըմբռնելով, դու ասես ընդունում ես սեփական պարտությունդ։ Փոխարենը կարող եք պարզապես ձերբազատվել ձեր էգոիստական ամբիցիաներից։ Փոխապրումը դրական հոգեվիճակ է, ու եթե այն հասու է քեզ, նշանակում է, որ դու լավ մարդ ես։ Ու անգամ եթե զուգընկերդ ըստ արժանավույնս չի գնահատում դա, միևնույն է, կողակցիդ զգացմունքները հասկանալն ու ըմբռնելն, այնուամենայնիվ, պետք է։
7. Երեխաները կարևոր են, բայց կարևոր է նաև Ձեր երկրորդ կեսը
Մենք հաճախ ավելի շատ ենք մտածում մեր երեխաների մասին, քան այն մարդու, ում շնորհիվ այդ երեխաները լույս աշխարհ են եկել։ Երեխաները չպետք է լինեն ավելի կարևոր, քան Ձեր երկրորդ կեսը, որովհետև դա վնասակար է առաջին հերթին հենց երեխաների համար, քանի որ նման դեպքերում իրական ռիսկ կա, որ անհույս էգոիստների կմեծացնեք։ Ընտանիքում կարևոր են բոլոր բաղկացուցիչները, և դրանք պետք է գտնվեն նույն մակարդակի վրա, որովհետև միայն այս կերպ են հնարավոր ներդաշնակ հարաբերություններ։
8. Իշխանություն
Ամուսինները հաճախ են իրենց կյանքը վերածում իշխանության հավերժական պայքարի։ Կանայք սովորաբար ուզում են ավելի շատ, իսկ տղամարդիկ՝ ավելի քիչ, ու երբեմն նրանք փոխվում են այդ դերերով։ Ո՞վ պետք է որոշի, թե որքան մտերմիկ պետք է լինեն ձեր հարաբերությունները, ո՞վ պետք է վերահսկի այդ ամենը։ Այս հարցերի պատասխանների մշտական փնտրտուքով տարված մարդիկ չեն էլ հասկանում, որ դա էներգիայի անիմաստ վատնում է։ Բալանսի ձեռքբերումը գործընթաց է, ու ամբողջ ընտանեկան կյանքը ենթարկվում է դրան։ Պարզապես համակերպվեք այդ իրողության հետ։
9. Հետաքրքրություն
Որքա՜ն հետաքրքիր բաներ են շրջապատում մեզ։ Ինչա՜ն շատ են լինելու այնպիսի մարդիկ, ովքեր ավելի հետաքրքիր են թվալու քեզ, քան երկրորդ կեսը։ Տարօրինակ է դա գիտակցելը, բայց եթե գործնականում կինն ու սիրուհին փոխվեին դերերով, ապա տղամարդում մոտ ոչինչ չէր փոխվելու, քանի որ նրան միշտ ձգելու էր կողմնակի տարբերակը, ու նա տենչալու էր այն կնոջը, որը միշտ չէ իր կողքին։ Նույնն էլ, ի դեպ, կանանց մոտ է։ Ինչի՞ց է սա։ Շատ պարզ. ամեն նորը ձգող է։
Երջանիկ ընտանեկան կյանք ունենալու գաղտնիքը կայանում է նրանում, որ պետք է սովորել, թե ինչպես ուղղել Ձեր այդ բնական հետաքրքրասիրությունը Ձեր երկրորդ կեսի վրա։ Նա արդեն Ձեր կողքին է ու ինքնին շատ հետաքրքիր է, դրա համար էլ դու ժամանակին սիրել ես նրան։ Դա ասես մեդիտացիա լինի, երբ քեզ կարող են շեղել կողմնակի բաները, բայց դու պետք է նորից ու նորից վերադառնաս քո հանգիստ վիճակին։ Եթե սովորեք անել դա, ապա կարող եք վայելել աշխարհի գեղեցկությունն ու հետաքրքիր մարդկանց, փոխազդել նրանց վրա, բայց միևնույն ժամանակ ոչ մի պահ չմոռանալով, թե ինչ արժեքավոր է Ձեր երկրորդ կեսը, և հենց դրա շնորհիվ դուք կշարունակեք միասին մնալ։