Մի անգամ Երջանկությունը անտառով անցնելիս հանկարծ փոսն է ընկնում և սկսում է լացել: Այդտեղով անցնում է մի մարդ Երջանկությունը լսելով նրա ոտնաձայները կանչում է.

- Բարի մարդ, դուրս հանիր ինձ այստեղից:

-Իսկ ինչ կտաս դրա դիմաց,- հարցնում է մարդը:

-Իսկ ինչ ես ուզում,- ասում է Երջանկությունը:

-Ես ուզում եմ մեծ, թանկարժեք և գեղեցիկ տուն, որտեղից կերևա ծովը:

Երջանկությունը տվեց մարդուն իր ուզած տունը, մարդը ուրախացած վազեց տան մոտ`մոռանալով Երջանկության մասին:

Երջանկությունը շարունակում է ավելի բարձր լացել:

Մոտակայքով անցնում է մեկ ուրիշ մարդ: Երջանկությունը նրան էլ է կանչում:

-Բարի մարդ հանիր ինձ այստեղից:

-Իսկ ինչ կտաս դրա դիմաց,- պատասխանում է մարդը:

-Իսկ ինչ ես ուզում,- ասում է Երջակնությունը:

-Ես ուզում եմ գեղեցիկ ու թանկարժեք, տարբեր ապրանքանիշների, շատ ավտոմեքենաներ:

Երջանությունը տալիս է նրան այն, ինչ ցանկացավ, մարդը ուրախանում է, մոռանում Երջանկության մասին և վազում ավտոմեքենաների մոտ:

Երջանկությունը հուսահատվում է:

Հանկարծ ինչ-որ մեկի ոտնաձայներն է լսում: Նրան էլ է Երջանկությունը օգնություն կանչում:

-Բարի մարդ հանիր ինձ այստեղից, խնդրում եմ:

Մարդը փոսից հանում է Երջանությանը և շարունակում իր ճանապարհը: Երջանկությունը ուրախանում է վազելով հասնում է նրան և հարցնում:

-Իսկ ինչ ես ուզում` ինձ օգնելու դիմաց:

-Ոչինչ էլ պետք չէ,- պատասխանում է մարդը:

Այդպես Էլ Երջանկությունը մնաց նրա մոտ և երբեք էլ չբաժանվեց նրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել