Կանացի գեղեցկության չափանիշները փոփոխվում են ժամանակի հետ։ Բացի դրանից, այդ չափանիշները տարբերվում են ազգից ազգ և նույնիսկ ցեղախմբից ցեղախումբ։ Ոմանք երկարեցնում են իրենց պարանոցները, մյուսները դաջվածքներ են անում, երրորդները կապում են ոտնաթաթերը։ Երբ նայում ես այս կանանց ու հասկանում ես, թե ինչերի միջով են նրանք անցել, ապա սկսում ես ավելի գնահատել արտաքին տեսքի մասին եղած ժամանակակից ընկալումը, չնայած որ այսօր էլ պարբերաբար կարելի է հանդիպել աղջիկների, ովքեր, հետևելով թրենդներին, տառապում են սննդային ու հոգեկան շեղումներով, տարել են անհաջող պլաստիկ վիրահատություններ և այլն։ Սակայն միևնույն է, ժամանակակից խնդիրները ոչինչ են՝ համեմատած այն բաների հետ, որոնց մասին կպատմենք ստորև։
1. Կայան ցեղի կարապի վզերը
Այս ցեղում յուրահատուկ պատկերացումներ ունեն կանացի գեղեցկության մասին։ Այստեղ համարում են, որ որքան ավելի երկար է իգական սեռի ներկայացուցչի վիզն, այնքան նա ավելի մոտ է գեղեցկության իդեալին, ու այս երազանքի հետևից ընկած՝ աղջիկների վզին արդեն 5 տարեկանում 6 մետաղյա օղակ են հագցնում և աստիճանաբար ավելացնում են դրանց թիվը մինչև կյանքի վերջ։
2. Ոտնաթաթերի կապում
Կանացի գեղեցկության իդեալին մոտ լինելու համար ամենադաժան փորձություններից մեկը տարածված էր Չինաստանում, որտեղ նորմալ չափսի ոտնաթաթեր ունենալը կնոջ պարագայում համարվում էր անճոռնիություն, իսկ փոքրիկ ոտնաթաթերով կանայք չինացի տղամարդկանց երևակայության մարմնավորումն էին։ Ուստի, չինացի աղջիկների ոտքերի մատները դեռ վաղ մանկությունից ծալում էին ու կապում էին թաթերին՝ ստիպելով խիստ փոքր կոշիկներ հագնել։ Սա շատ ցավոտ գործընթաց էր ու անախորժություններ էր պատճառում բոլորին։
3. Այնու ազգության կանանց «ժպիտաձև» դաջվածքները
Այնու ազգության կանանց բերանների եզրը կտրում էին ու վերքի մեջ մոխիր էին լցնում։ Համարվում էր, որ այս ծիակարգն ընտանեկան բարեկեցություն ու երջանկություն էր ապահովում այն աշխարհում։ Այնուները նաև դաջում ին իրենց ձեռքերը, և այդ դաջվածքներով կարելի էր որոշել կնոջ ընտանեկան դրությունը, երեխաների առկայությունը և այլ բաներ կնոջ մասին։ Ներկայումս այնու կանայք միայն տոնակատարությունների ժամանակ են դաջվածքներ անում, այն էլ ժամանակավոր։
4. Արճճի դիմափոշի
Արճիճ պարունակող դիմափոշի օգտագործում էին 17-րդ դարում ապրող եվրոպացի կանայք։ Դրա միջոցով նրանք կարողանում էին դեմքի գեղեցիկ գույն ստանալ ու թաքցնել բոլոր թերությունները։ Սակայն բացի մաշկի հարթ տեսքից՝ այս շպարն առաջացնում էր ուղեղի քաղցկեղ, կաթված ու այլ մահացու հիվանդություններ։
5. Ապատանիս ցեղի կանանց դաջվածքները
Այս ցեղի կանայք դիտավորյալ անում էին ամեն ինչ հնարավորինս անհրապույր տեսք ունենալու համար. դաջվածքներ էին անում դեմքներին, «թունելներ» ծակում ռնգերին ու ականջներին։ Դա արվում էր նրա համար, որպեսզի այլ ցեղերի տղամարդիկ չուզենան նրանց կնության առնել։
6. Ռադիոակտիվ շպար
Քլորային տորիումի ու բրոմային ռադիումի պարունակությամբ շպարը մեծ ժողովրդականություն էր վայելում 20-րդ դարի 30-ական թվականներին։ Այն գովազդվում էր որպես հրաշք միջոց, որն ազատում է մաշկի հետ կապված բոլոր խնդիրներից ու ֆանտաստիկ գրավչություն հաղորդում, բայց ոչ ոք չէր ասում խեղճ կանանց, որ այդ շպարի պատճառով մի գեղեցիկ օր նրանց ծնոտը կարող է պարզապես պոկվել։
7. Ժապավենաձև որդեր
Նիհար լինելու մոլուցքն այն աստիճանի էր հասել, որ ժամանակին վաճառում էին ժապավենաձև որդերի ձվերով լցված հաբեր։ Կինը կուլ էր տալիս դրանք, իսկ որոշ ժամանակ անց արդեն մեծացած որդը (դրանց երկարությունը կարող է մինչև 30 մետրի հասնել) սկսում էր կլանել իր տիրուհու կերած ողջ ուտելիքը։
8. Մկնդեղ
Ժամանակին համարվում էր, որ մկնդեղը կնոջ դեմքին ավելի ծաղկուն տեսք է հաղորդում, աչքերին՝ փայլ, իսկ մարմնին՝ գրավիչ կլորավունություն։ Մկնդեղը սկսում էին ընդունել փոքր չափաբաժիններով ու աստիճանաբար մեծացնում էին դրանք, բայց վատն այն էր, որ նման քայլի դիմելով՝ կինը դատապարտված էր ողջ կյանքի ընթացքում օգտագործել այն, որովհետև մկնդեղից հրաժարվելը կարող էր մահվան բերել։
9. Շիկատակ (белладонна)
Այս հատապտղի հյութը կանայք կաթացնում էին աչքերի մեջ, ինչի արդյունքում դրանք սկսում էին փայլել, իսկ բիբերը լայնանում էին։ Խնդրի բացասական կողմն այն էր, որ դա, որպես կանոն, հանգեցնում էր կուրության։
10. Կորսետներ
Կորսետները պատրաստում էին կետերի բեղից, և դրանք այն աստիճան էին սեղմում կնոջ իրանը, որ դեֆորմացնում և նույնիսկ վնասում էին ներքին օրգանները։
Պարզապես անհավանական է, թե ինչի են պատրաստ կանայք, որպեսզի տղամարդիկ հրապուրվեն իրենցով։ Մնում է միայն թեթևացած շունչ քաշել, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ այլևս պարտադիր չէ աղջիկ երեխաների ոտնաթաթերը կոտրել ու նեղ կորսետներ հագցնել, որպեսզի նրանց գեղեցիկ համարեն։