Թուրք ուսումնասիրողներից մեկը, խոսելով Օսմանյան կայսրությունում կրթական խնդրին ուղեկցող գլխավոր գործոնի՝ իսլամիզացիայի մասին, նշում է. «Կրթական գլխավոր խնդիրներից մեկը կապված էր եզդիների հետ, ովքեր չնայած իրենց ոչ այնքան մեծ թվաքանակին՝ չէին ենթարկվում Օսմանյան կայսրության հրացմրած կրթական համակարգին: Նրանց ընդհանուր արժեքային համակարգին բերելու միակ ճանապարհն իսլամացնելն էր, որը նույնիսկ դպրոցներում, փոքր տարիքի երեխաների դեպքում չէր ստացվում»: «Եզդիներին իսլամացնել հնարավոր էր միայն բանակում երկար պահելով,-շարունակում է հեղինակը,-որն էլ, սակայն, լուծում չէր: Եզդիներին իսլամացնելու անհաջող փորձ է արել Ֆերիկ փաշան 1892 թվականին, ում մոտ նույնիսկ ռազմական ճանապարհով եզդիներին իսլամացնել չհաջողվեց»:
Մերժելով եզդիների նկատմամբ իրականացրած ցեղասպանական գործողությունները՝ նույն թուրք հեղինակները ոչ պատմական գրականությունում, տողատակերում իրենք էլ ստիպված են լինում խոսել իրենց կատարած ոճիրի մասին: Նույնիսկ այն դեպքում, որ եզդիների մասին խոսելիս դրսևորում է գիտական ոգուն ոչ հարիր արհամարհանք՝ օգտագործելով «մարգինալացված ժոովուրդ» «սեկտայական խումբ» արտահայտությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել