1909թ. երիտթուրքերը, Ադանայի «հաջողություններից» ոգևորված, հարձակվեցին տարածաշրջանին հարակից անպաշտպան գյուղերի վրա: Գրեթե բոլոր գյուղերում առանց լուրջ դիմադրության թուրքերը կարողացան կոտորել բոլորին, ավարառել, ավերել ու այրել գյուղերը: Կարծելով, որ Հայերն ի այլևս ի զորու չեն պաշտպանվելու, նրանք համարձակորեն մոտեցան նաև Շեյխ Մուրադ գյուղին, բայց կատարվեց այն ինչ կատարվեց:
Որսորդական հրացաններով զինված երեք կտիճներ , ամբողջ բնակչությանը տեղակայելով գյուղի կենտրոնում, դիրքեր գրավեցին առավել հարմար տներում, և պատերին հրակնատներ բացելով սկսում են ինքնապաշտպանությունը: Երեք կտրիճները այնքան արագորեն են շարժվում տների ներսում, կրակում տարբեր հրակնատներից, որ թշնամին ակամայից կարծում է, ոչ թե երեք այլ մի քանի տասնյակ զինված Հայերի գոյության մասին և սիրտ չարեց մոտենալ նրանց: Երեք օր անց սպառվում է կտրիճների ռազմամթերքը: Նրանց մնում է ընտրել երկու տարբերակներից մեկը, կամ հանձնվել ամբոխին, կամ ճեղքել թշնամու շղթան և հեռանալ գյուղից:
Նրանք ընտրում են երկրորդ տարբերակը և գիշերը բախտի քմահաճույքին թողնելով իրենց ողջ ունեցվածքը, ճեղքում թշնամու շղթան: Կանանց կարգադրված էր խստագույնս պահպանել երեխանների լռությունը: Ամեն ինչ հաջող ընթացավ, բայց Ադանա հասնելիս ծծկեր երեխաններից մի քանիսին, որոնք կապված էին մայրերի կրծքերին՝ բերանները փակած վիճակում հարկ եղավ թաղել:
Թեև Շեյխ Մուրադը մինչև վերջ անխղճորեն թալանվեց ու ավերվեց, բայց բնակիչների փրկությունը մեծագույն պարտություն համարվեց թուրքերի համար, քանի, որ Հայ կտրճները առանց կորուստների, պատերի տակ փռել էին մի քանի տասնյակ բաշիբոզուկների դիակներ:
...................................................................................................
Պատկերացրեք՝ եթե ամեն տեղ Հայերը թուրքերին արտասուքից բացի՝ նաև զենքով «հյուրասիրեին», այսօրվա Հայն անկասկած Միացյալ Հայաստան կունենար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել