Մոտ մեկ ամիս առաջ ձեւավորված «Օգնիր եղբորդ» հասարակական շարժման նախաձեռնությամբ հավաքված սննդով լի ինքնաթիռն հիմա վայրէջք է կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքի օդանավակայանում` տեխնիկական վերազննման: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց օդային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Այր Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը:
Թուրքիան ընկերության առջեւ պայման էր դրել, որ կթույլատրի իր օդային
տարածքով ինքնաթիռի թռիչքը, եթե ստուգի ինքնաթիռի պարունակությունը:
«Օգնիր եղբորդ» հասարակական շարժումն այնտեղ է ուղարկելու ձավար, շաքարավազ, ձեթ, յուղ, ջեմ, մակարոնեղեն եւ պահածոներ:
Թուրքիայում վերազննման ենթարկվելուց հետո մի քանի ժամից ինքնաթիռը վայրէջք կկատարի Հալեպի օդանավակայանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել