Այսօր ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքեր, որոնց պատասխանել եմ հեզաբար: Սակայն հիմա խոստովանում եմ, որ որևէ բարիմաղթանք, շնորհավորանք և կանանց կենաց հայ տղամարդկանցից չեմ ընդունում, քանի դեռ մեր երկրում կան սելեկտիվ աբորտներ, ընտանեկան բռնություններ, գենդերային խտրականություն, իրվահավասարության օրինագծի հետկանչ ԱԺ-ից, և դրան էլ գումարած ֆիզարձակուրդային վճարներից զրկում, միայնակ կանանց համար բեղմնավորման ծառայությունների անհասանելություն (թանկ լինելու պատճառով): Քանի դեռ ես որպես կին չեմ կարողանում ինքնահաստատվել իմ երկրում, ուստի, չեմ արժևորվում: Հիմա հարց եմ տալիս ձեզ «ասպետներ», ում եք շնորհավորում և ինչի առթիվ... ԻՄԱՍՏԸ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել