Շվեյցարական Ժնև քաղաքում մարտի 2-4-ը փորձագետների, իսկ 3-15-ը բոլոր ցանկացողների համար ընթացող բաց միջազգային ավտոսրահի ընթացքում որոշվել է Եվրոպայի 2015թ. լավագույն ավտոմեքենան: «2015թ. տարվա մեքենա» մրցույթում բավականաչափ վստահ հաղթանակ է տարել 8-րդ սերնդի Volkswagen Passat մոդելը՝ հավաքելով 340 միավոր: 
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի լավագույն ավտոմեքենաների լավագույն հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ 
1. Volkswagen Passat- 340 միավոր
2. Citroen C4 Cactus- 248 միավոր 
3. Mercedes-Benz C-Class- 221 միավոր
4. Ford Mondeo- 203 միավոր
5. Nissan Qashqai- 160 միավոր:
2014 թ. նույնանուն մրցույթում հաղթող էր ճանաչվել Peugeot 308 հետչբեկն, իսկ ավելի վաղ՝ Volkswagen Golf, Opel Ampera, Nissan Leaf, Volkswagen Polo մոդելները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել