Շատերը կարող են ասել, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ուրբաթ Ազատության հրապարակ գնում, մի քանի տասնյակ մարդ հավաքում ու պատասխանում լրագրողների հարցերին: Ի վերջո, նույնը կարող է ասուլիսով անել: Համաձայն եմ, Րաֆֆիի արածը ոչ մի կերպ չի նպաստում, ասենք, իշխանափոխությանը կամ իշխանության որակի բարելավմանը, անգամ փոքր հարցեր չեն լուծվում: Բայց ես Րաֆֆիի արածի մեջ դրական բան, այնուամենայնիվ, տեսնում եմ: Անկեղծորեն ընդդիմության դաշտը կաթվածահար վիճակում է՝ հասցված չգոյության եզրին: Հասարակությունն ապատիկ վիճակում է, ըստ այդմ՝ Րաֆֆին գոնե հրապարակ է գնում, մարդկանց հետ անկեղծ խոսում է: Հա, խնդիր լուծել չի կարող, բայց մարդկանց հարցերին գոնե կարող է պատասխանել; Հայաստանում վաղուց քաղաքականություն չկա, ու տեղի ունեցող իրադարձություններին պետք է սովորենք փիլիսոփայորեն նայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել