11057275_765178436930024_8431973448913680298_nԱշխարահռչակ ռոք-երաժիշտ և արվեստագետ Սերժ Թանկյանը շարունակում է իր Disarming Time (Զինաթափվելու Ժամանակը) յուրօրինակ ինտերակտիվ արտ-ցուցահանդեսների շարքը:

Հերթական ցուցահանդեսը բացվել է Օքլենդում: Պատկերասրահում ցուցադրվում են Թանկյանի գործերից 22 աշխատանք՝ նկարներ, կոլաժներ, քանդակներ: Յուրաքանչյուր  արվեստի նմուշ Թանկյանը զուգորդում է իր կողմից գրված հատուկ երաժշտությամբ: Նորամուծության յուրահատկությունը նրանում է, որ ցուցադրված նմուշների երաժշտական ուղեկցությունը կարելի է լսել Eye For Sound հավելվածի միջոցով:

Պարզապես հարկավոր է ներբեռնել ծրագրային հավելվածը, սմարթֆոնի էկրանը պահել կտավներից որևէ մեկի վրա, ու հավելվածը կներկայացնի այդ ստեղծագործության համար գրված երաժշտությունը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել