Նիլ Դոնալդ Ուոլշն ամերիկացի գրող է: Աշխարհին հայտնի են նրա «Զրույցներ Աստծո հետ», «Բարեկամությունն Աստծո հետ», «Աստծո հետ միասին» գրքերը: Լույս դարձիր, Լույս եղի՛ր այս աշխարհում և մի՛ վնասիր աշխարհին: Ձգտի՛ր կառուցել, ոչ թե քանդել: Ձգտի՛ր միայն Աստվածայինին: Գործի՛ր միայն սիրով: Տուր ամենը՝ չպահանջելով ոչինչ: Թող քո կյանքի յուրաքանչյուր պահ սիրո դրսևորում լինի, յուրաքանչյուր պահ օգտագործիր վեհ մտքեր ունենալու, ազնիվ բառեր ասելու, արժանավոր գործեր կատարելու համար: Ընդունի՛ր ցանկացած իրադրություն, ուրախացի՛ր մարդկանց ուրախություններով, քեզ դիր ցանկացած մարդու տեղը և ներիր ցանկացած վիրավորանք (ներառյալ քո սեփականը), ամոքի՛ր ցանկացած սիրտ, պատվի՛ր ցանկացած մեկի ճշմարտությունը, սիրի՛ր բոլորի Աստվածներին, ում մարդիկ երկրպագում են, բացահայտի՛ր ցանկացած մարդու մեծագույն շնորհները: Բարձրագույն Ճշմարտությունը, որն ապրում է քո ներսում, կենդանի շնչառության օրինակ դարձրո՛ւ: Քո մասին արտահայտվելիս եղի՛ր համեստ, որպեսզի ինչ-որ մեկը քո Բարձրագույն Ճշմարտությունը սխալմամբ պարծենկոտություն չհամարի: Խոսի՛ր կամաց, որպեսզի ամեն մեկը զգա Սեր: Խոսի՛ր բաց, որպեսզի ոչ մեկը չմտածի, թե ինչ-որ բան ես թաքցնում: Խոսի՛ր անկեղծ, և դու չես սխալվի: Խոսի՛ր սիրով, որպեսզի քո ձայնը բուժի: Քո կյանքը պարգև դարձրու: Միշտ հիշի՛ր՝ դու պարգև ես: Պարգև եղիր յուրաքանչյուրի համար, ով քո կյանքում տեղ ունի: Պարգև եղիր յուրաքանչյուրի համար, ում կյանքում դու տեղ ունես: Աղբյուր՝ Нил Доналд Уолш, «Беседы с Богом»

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել