Ուրեմն նորից պետք ա գրեմ Beeline-ի մասին: Ոչ մի ձև չի լինում բացատրել ընկերության ներկայացուցիչներին, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ այն, ինչ իրանք անում են: Մոտ 3 ամիս առաջ գրել էի այստեղ Beeline-ի թալանի մասին: Նորից պատմեմ թե ինչումն ա հարցը: Ուրեմն գոյություն ունեն տարատեսակ սակագնային փաթեթներ, որոնցից մեկի պայմաններում ասվում է, որ լիցքավորելով 1.000 դրամ՝ Ձեզանից կպահվի 300 դրամ, որի դիմաց կտրամադրենք Ձեզ 14 օր անվճար րոպեներ ցանցի ներսում և եսիմ ինչքան, ասենք 1.000 անվճար SMS... Հիմա տեսեք, լիցքավորում ես 1.000 դրամ մարտի 1-ին, 300 դրամ պահվում է, ու մինչև մարտի 14-ն ունենում ես անվճար րոպեներ ու էդ 1.000 SMS-ը: Հիմա պատկերացրեք՝ նորից եք լիցքավորում նույն օրը, կամ, ասենք, մի քանի հատ 1.000 դրամանոց լիցքավորման քարտ եք առել: Ի՞նչ պետք է լիներ՝ ըստ տրամաբանության: Կամ պետք է տրամադրվի 14 հավելյալ օր անվճար խոսելու իրավունք և SMS-ներ և դրա դիմաց կրկին պահվի 300 դրամ, կամ էլ պետք է այլևս չպահվի էդ 300 դրամը, ճի՞շտ է: Արի ու տես, որ Beeline-ում այդպես չէ: Իրանք կրկին պահում են 300 դրամ, բայց դրա դիմաց չեն տալիս ՈՉ ՄԻ ԲԱՆ: Դու կրկին ունես մինչև մարտի 14-ն անվճար ներցանցային րոպեներ և նույն 1.000 SMS-ը: Հիմա դիմել եմ իրանց, ասում եմ՝ ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՔ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԳԱՆՁՈՒՄ ԱՅԴ ԳՈՒՄԱՐԸ: Դեկտեմբերին խոստացան շտկել այդ հարցը: Երեք ամիս քնացրեցին, հիմա էլ ասում են՝ կամ 500-500 լիցքավորի, որ չտանի էդ գումարը, կամ մեկ անգամ լիցքավորի, հետո անջատի էդ սակագնային պլանը, հետո նորից լիցքավորի ու նորից միացրա: Ոնց որ ձեռ առնեն: Լավ, ես հըլը, ասենք, մի բան արեցի, բա էն ՀԱԶԱՐԱՎՈՐ մարդիկ, ովքեր տեղյակ չլինելով, ինչպես տեղյակ չէի ես, շատ երկար ժամանակ կորցնում են այդ 300 դրամները: Մի պահ պատկերացրեք, որ օրական հնարավոր է՝ մի քանի հազար հոգի կորցնի 300 դրամ, ու այդ գումարը ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ գնում է Beeline-ին, քանի որ իրենց խոսքերով՝ այդպես է ծրագրավորված, ու ոչինչ չի լինի անել: Թալան ա սա, ուրիշ ոչ մի որակավորում չի կարելի տալ: Կամ էնքան մեղկ ընկերություն ա, որ իր ծրագրավորման հարցերը չի կարողանում լուծել, կամ էլ ձեռք ա տալիս մարդկանց թալանել:

Հ.Գ. Հեռուստատեսության ոլորտից շատ ֆրենդեր ունեմ, մի բան կազմակերպեք բանավեճի տեսքով, հրավիրենք Beeline-ի ներկայացուցչին, տեսնենք՝ այդտեղ էլ ա՞ բացատրելու մարդկանց, թե ոնց կես ժամ լիցքավորեն հաշիվը, որ Beeline-ը չգողանա իրենց փողերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել