Կա մարդկային մի տիպ, որն իր մեջ ներառում է մարդ արարածին բնորոշ ամենաստոր արատները ու ինչքան էլ փորձես, միևնույն է, անօգուտ է նմաններին խելքի բերելը։ Այս տիպին պատկանողներին պետք է պարզապես անխնա վերացնել կամ մեկուսացնել հասարակությունից, որովհետև իրենք բարոյապես ոչնչություն են, իսկ էապես՝ տականք։ 
Եթե մի օր կազմվի հիթ շքերթ ՀՀ ամենաճղճիմ ու ստոր տականքների, ապա վստահ եմ, Լֆիկ Սամոն կգրավի առաջին հորիզոնականներից մեկը։ Հարցը նրանում չէ, որ նա օլիգարխ է, նրանում չէ, որ նա մոնոպոլիստ է, նրանում չէ, որ նա հոգում միշտ էլ կմնա կրծքկալ վաճառող մանր առևտրական։ Պարզապես նա պատկանում է նկարագրածս տիպին։
Նրա կյանքի չափորոշիչը հիվանդագին ագահությունն է, իսկ գործելակերպը՝ զոռբայությունը։ Էլի օլիգարխներ կան Հայաստանում, բայց Լֆոյի պես ագահ ու անհագ դժվար է պատկերացնել։ Նա չի վարանում հերթական ստորություն անելուց, լինի դա անթաքույց ապարանքակեղծումը, գերշահույթ ստանալու նպատակով արհեստական թանկացումներ անելը, թե Երևանի խորհրդանիշներից մեկը համարվող շինություն ապականելը։
Միթե՞ նա չի հասկանում, որ ոչինչ հավերժ չէ, ոչ ոք հավերժ չէ։ Միթե՞ նա չի հասկանում, որ աստիճանաբար վերածվում է հայ ժողովրդի համար պատմականապես ամենաատելի կերպարներից մեկի։ Միթե՞ նա չի հասկանում, որ այդ խարանը միայն իրեն չի հետևելու ողջ կյանքի ընթացքում, այլ նաև իր ժառանգներին։ Ո´չ, նա չի հասկանում ու չի էլ հասկանա, մինչև մի օր իր աչքի առաջ չբռնեն ու ապականեն իր տունը, խլեն ողջ ունեցվծքն, իսկ իրեն դատապարտեն բոմժության, բայց ոչ թե բարոյական, այլ իրական բոմժության։ Ամոթ է, ամոթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել