Քիմ Քարդաշյանը հաճախակի է փոփոխություններ կատարում իր արտաքինում, սակայն սանրվածքների հարցում նա համեմատաբար պահպանողական է։ Այնուամենայնիվ, վերջերս նա որոշեց ռիսկի դիմել ու դեղին ներկել մազերը։ «Balmain» ընկերության կազմակերպած երեկույթին Քիմը ներկայացավ իր նոր սանրվածքով։ Շիկահեր գեղեցկուհին կովբոյական ոճի հագուստ էր կրում։ Ռիելիթի աստղի նոր իմիջում զգացվում էր Վայրի Արևմուտքի ազդեցությունը։
Քիմին ուղեկցում էին Քրիս Ջեները, Քանյե Ուեսթը ու Քենդալ Ջեները։ Քիմն ու ամուսինը մի քանի օր իրարից հեռու էին անցկացրել Քանյեի լոնդոնյան շրջագայությունների պատճառով։ Ասում են, որ Քանյեն է նախաձեռնել Քիմի կերպարանափոխությունը։
Ավելի ուշ Քիմն ամուսնու ու ընտանիքի անդամների հետ այցելեց դիզայներ Ժաննա Լանվինի պատվին կազմակերպված շոուին։ Այս շոուին նա ներայացավ ավելի համարձակ կերպարով։ Քիմի զգեստը գրավում էր բոլոր տղամարդկանց ու անգամ կանանց սևեռուն հայացքները, թեպետ այս ճերմակ թափանցիկ գործվածքը միայն որոշ վերապահումներով է կարելի զգեստ անվանել։
Ծակոտկեն գործվածքից կարված այս զգեստի տակից Քիմը միայն ներքնավարտիք էր կրում, իսկ լանջերի հատվածը մասամբ ծածկված էր սև կոստյումով։
Նախքան մարդաշատ դահլիճ մտնելը Քանյեի մեջ հավանաբար արթնացավ խանդոտ ամուսինը, ու նա կռացավ և սկսեց կարգի բերել կնոջ հագուստը։
Այնպիսի տպավորություն է, որ նրանց մեղրամիսը դեռ չի ավարտվել, այլ նոր-նոր է սկսվել։ Քանյեն չի կարողանում կշտանալ կնոջից։ Դե զսպի՛ր քեզ, Քա՛նյե, մարդիկ նայում են։