Դեղատնից գնեք վիտամին E-ի յուղային լուծույթով պատիճներ, ճզմեք պարունակությունն ու զգուշորեն մերսելով դեմքը` քսեք այն: 30 րոպեից դեմքին քսեք ձվի սպիտակուց, թողեք ևս 30 րոպե և լվացեք սառը ջրով:
Սա կօգնի ազատվել կորյակներից: Ամենօրյա օգտագործման դեպքում դեմքը փայլ կստանա և հարթ կդառնա:
Կորյակներից ազատվելն այդքան էլ բարդ չէ: Դրա համար գոյություն ունեն հատուկ դիմակներ, որոնցից էլ առաջարկում ենք օգտվել:
1. Ձվի սպիտակուցը հարել և խառնել եզան լեզվի թարմ կտրատած տերևների հետ: Պետք է ստացվի կանաչավուն քսուք: Այն քսել դեմքին 15 րոպեով, որից հետո լվանալ տաք ջրով:
2. Ձվի հարած սպիտակուցը խառնել 1 թեյի գդալ թարմ քամած կիտրոնի հյութի հետ: Քսել դեմքին 20-25 րոպեով:
3. Ասպիրինի երկու հաբը փոշիացնել, ավելացնել 3 ճաշի գդալ թթված կաթ: Կարելի է ավելացնել նաև կիտրոնի հյութ, որը սպիտակեցնում է մաշկը: 
4. Խնդիր ունեցող հատվածներին կարելի է դնել թթված կաղամբ: Միջոցը շատ պարզ է և արդյունավետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել