Հետևեք այս կանոններին, որպեսզի բարելավեք Ձեր նյութափոխանակությունն ու առողջ ապրելակերպ վարեք: 

1. Օրական երեք անգամ կանաչ թեյ խմեք:
2. Բազմազանություն մտցրեք Ձեր ֆիզիկական ծանրաբեռնվածության մեջ. մի օր վազեք, մի օր տնային գործեք արեք, երրորդը օրը հեծանիվ քշեք: Միապաղաղ պարապմունքները ձանձրալի են Ձեր և Ձեր օրգանիզմի համար:
3. Անշարժ մի նստեք: Անգամ այնպիսի սովորությունները, ինչպիսիք են ոտքի թափահարումը կամ մատներով սեղանին հարվածելը, կօգնեն օրական 500 կալորիա ծախսել:
4. Ձեռքի տակ թենիսի գնդակ պահեք և առաջին իսկ հնարավորության դեպքում սեղմեք այն: Այսպես Դուք կմարզեք Ձեր ձեռքի մկանները, իսկ որքան շատ մկանային զանգված ունեք, այնքան ավելի շատ կալորիա եք ծախսում անգամ հանգիստ վիճակում:
5. Մի տանջեք Ձեզ սովով: Այն դանդաղեցնում է նյութափոխանակությունն ու նվազեցնում էներգիան, ուստի ճարպը չի այրվում:
6. Օրական 2,5 լիտր ջուր խմեք: Հենց այսքան է պետք մարդուն նյութափոխանակությունն արագացնելու և ավելի շատ կալորիա ծախսելու համար: Հիշեք, որ ջուրը պետք է ոչ սառը, ոչ տաք լինի:
7. Սպորտով զբաղվեք մաքուր օդին: Բնության գրկում մենք ավելի արագ ենք քայլում և մարզվում, քան փակ տարածությունում:
8. Ձեր սննդակարգում ավելացրեք կծու համեմունքներ: Գիտնականներն ապացուցել են, որ կծու սնունդն արագացնում է նյութափոխանակությունը:
9. Կերեք քիչ-քիչ օրական 5 անգամ: Ստանդարտ 3 անգամյա սնունդը լավագույն ընտրությունը չէ: Եթե սնվեք 2-3 ժամը մեկ, օրգանիզմը սոված չի մնա և ակտիվ կայրի կալորիաները: 
10. Օրական մի քանի բաժակ սուրճ խմեք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կոֆեինն արագացնում է ճարպի այրումը: Խմեք միայն բնական սուրճ և անպայման օրվա առաջին կեսին:
11. Ավելի շատ քայլեք: Սովորություն դարձրեք քայլել այնտեղ, որտեղ նախկինում տրանսպորտով էիք գնում: Ավելորդ 10-40 րոպե զբոսանքը կօգնի այրել օրական մինչև 1000 կալորիա:
12. Գնացեք սաունա: Տաք գոլորշին բարելավում է նյութափոխանակությունը, ինչպես նաև մաքրում է օրգանիզմը: 
13. Հարստացրեք Ձեր սննդակարգը սպիտակուցային սնունդով: Սպիտակուցների այրման համար ավելի շատ կալորիա է ծախսվում, քան ածխաջրերի և ճարպերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել