ԲՀԿ-ի նորընտիր կին առաջնորդը՝ Ն. Զոհրաբյանը, անազնիվ է իր խոսքում:
Իր «ազնվությունը» վկայակոչելով՝ շեշտադրում է, որ Գ. Ծառուկյանն ինքնակամ որոշում է կայացրել քաղաքականությունից դուրս գալու համար: Մինչդեռ տարրական դպրոցի աշակերտներից սկսած՝ գիտեն պարտադրված հեռացման մասին: Այսօրվա ձևական համագումարը չի որոշել, թե ով պետք է դառնա փլուզվող կուսակցության առաջնորդը: Դա կանխավ որոշվել է Բաղրամյան 26-ում: Համագումարի ընթացքի մասին ճշգրիտ տեղեկությունը վաղուց է տեղ գտել մամուլում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել