ԲՀԿ այսօրվա համագումարում պարզ կդառնա, թե ով կլինի ԲՀԿ նոր ղեկավարը: Շրջանառվում է ԲՀԿ ակտիվիստ, պատգամավոր և նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանի անունը, որ, թերևս, ԲՀԿ ամենաակտիվ ու կարկառուն դեմքերից է: Բայց արդյո՞ք մեր հասարակությունն ընդունակ կամ պատրաստ է կնոջն ընդունել որպես լիդեր, չէ՞ որ մեր երկրում տղամարդիկ մեծ մասամբ քամահրանքով ու արհամարհանքով են վերաբերվում կնոջը՝ որպես քաղաքական գործիչ: Միգուցե նրան ընտրելով, ի վերջո, ավանդական կարծրատիպը փոխվի՞: Ո՞նց է Ուկրաինայում Յուլիա Տիմոշենկոն կարող մի ամբողջ հեղաշրջում իրականացնել ու հազարավոր տղամարդկանց «խոնարհեցնել»՝ հայաստանյան կին գործիչը չի կարող:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/738418482922583?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել