Այո, իրականում կա ժամկետ, չէ որ հնարավոր չէ անընդհատ “այրվել" , անհնար է սիրով այրվել 50 տարի: Գալիս է ժամանակ այդ հուրը սկսում է մարել: Մեկի մոտ դանդաղ, մյուսի մոտ արագ: Անհնար է այդ մեծ հրդեհը, որը առաջանում է նորաստեղծ զույգերի մոտ պահպանվի ողջ կյանքում: սովորաբար այն սկսվում է կրքից, երևի շատերը գիտեն` ինչ է կիրքը, երբ պոկում են շորերը, երբ մարմնով էլեկտրական հոսանք է անցնում, մաշկը լարված է, բոլոր զգայարանները սրված են, հետո կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է ընկնում: Կես տարի անց մարմիը դառնում է ավելի սովորական: Բայց ամեն դեպքում հետաքրքիր է զբաղվել սեքսով, ամեն դեպքում դեռ իրար տեսնելուց ցանկություն է առաջանում: Եթե մենք խոսենք ամուսնության մասին, ապա մեկ տարվա ընթացքում տղամարդու մոտ պահպանվում է ցանկությունը: Կնոջ մոտ այդ ցանկությունը սկսում է մարել մոտավոր 6 ամսից հետո: Եվ քանի որ կինը սիրում է հիմնականում ականջներով և ոչ մարմնով, ապա տղամարդը կարող է պահպանել նրա մոտ այդ ցանկությունը: Երեք տարվա համատեղ կյանքից հետո կիրքը սովորաբար ավելի է մարում և ամեն ինչ դառնում է սովորական, ամենօրյա: Ապրում են միմյանց հետ` ընդունելով, որ մենք սիրում ենք մեկս մյուսին: 12- 15 տարի հետո անխուսափելիորեն առաջ է գալիս սառեցումը: Ամենակարևորը դա հարգանքն է, վստահությունը և սերն է դեպի զուգընկերը: Որովհետև եթե դու սիրում ես, ապա դու չես ցանկանում տխրեցնել: Եթե դու սիրում ես, դու ցականում ես լինել նրա կողքին: Սա ընդհանուր տվյալներ էին, սակայն գիտնականները պարզել են, որ չգիտես ինչպես բայց կան զույգեր որոնց մոտ կիրքը` այդ կրակը, հուրը տևել է մինչև երեք տարի. Իսկ ամեանաուշագրավն էլ այն է, որ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտել են իրենց համար զարմանալի մի փաստ 13 տարի ամուսնացած մի զույգ, որոնք ունեն երեք երեխա, միմյանց տեսնելիս նրանց մարմինների միջև անցնում է այն նույն էլեկտրական հոսանքը ,որը հանդիպում է միայն նոր ձևավորվող զույգերի մոտ միայն առաջին 6 ամիսներին ընթացքում:
Ըստ այդ զույգերի, գաղտնիքը նրանում է, որ իրականում նվիրվել ու սիրել են, միշտ ամեն հարցում եղել են անկեղծ և ամեն ինչ արել են որպեսզի ամեն օրը անցնի հետաքրքիր և առանց ձանձրույթի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել