Այսօրը կարող է Հայաստանի նորագույն պատմության մեջ հիշվել ոչ միայն Սպարապետի ծնունդով: Այսօր միգուցե կա պատմությունը և դեպքերը փոխելու հիանալի ու պատմական հնարավորություն: Եվ այդ հնարավորությունը մեկ մարդու ձեռքերում է՝ Գագիկ Ծառուկյանի: Վերջինս կարող է իրոք փոխել դեպքերի ընթացքը մեկ նախադասությամբ, որ շարունակում է պայքարել իշխանությունների դեմ, և որ այն իրավիճակը, որում նա հայտնվեց այս մի քանի օրերի ընթացքում, սուտ են, կեղծ և մտացածին, և որ նա շարունակում է մնալ նույն պայքարով լեցուն Ծառուկյանը: Նա կարող է իրոք ապացուցել տարիներ շարունակ իր իսկ կողմից ցիտվող նախադասությունը, որ պատրաստ է կորցնելու ամեն ինչ, բայց ոչ միայն ժողովրդի հավատն ու վստահությունը: Կանի՞ այդ ամենը Ծառուկյանը: Իհարկե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել