Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում: 
     
21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ 
     
Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով: Շատ սիրողական բան եմ ասելու: Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին: Մեզ հրաշալի շանս է տված: Գոնե, ի վերջո, ինքներս կրենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների: Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ: 
     
Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել: Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ: Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ՝ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին: Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում և ոչ թե ջլատում: Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն, իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ: 
     
Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի: Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է: 
     
Պիտի կրկնեմ տասնյակ անգամներ ասածս. մեզ չի բավարարում այսօրվա վիճակը, անհրաժեշտ է ունենալ ոչ թե տարածաշրջանի ամենաուժեղ բանակը (այստեղ, ըստ էության, համեմատվելու քիչ բան կա: Ո՞ւմ հետ պիտի համեմատվենք՝ Ադրբեջանի՞, թե՞ Վրաստանի), այլ պիտի ունենանք մեր ժամանակի լավագույն բանակներից մեկը: Ես երազում եմ ունենալ շատ կենտրոնացված, մարտունակ ու շատ գաղափարական բանակ: Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու ընթանում ենք այդ ճանապարհով: 
     
Դարը շուռ է գալիս: Էջ ենք թերթում: Նոր էջ ենք գրելու: Մեր ձեռքով ուրիշի թելադրանք չի լինելու: Հազարամյակ է փոխվում: Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակցության մեջ հոգեբանության, ենթագիտակցության: Մենք զգայական ազգ ենք, և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունն օգուտ է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել