1. Խնձոր և դարչին

Մանր կտրատեք մեկ խնձորը, դրեք 500 մլ մաքուր ջրի մեջ, ավելացրեք 1 թեյի գդալ դարչին, սառեցրեք և խմեք օրվա ընթացքում: 

2. Լիմոնի հյութ և մեղր

2 թեյի գդալ թարմ քամած լիմոնի հյութը խառնեք 200 մլ տաք ջրի հետ, ավելացրեք 1 թեյի գդալ բնական մեղր, մի պտղունց մանրացրած կոճապղեղ: Խմել սոված փորին, նախաճաշից կես ժամ առաջ:

3. Կոճապղպեղային հյութ

Կոճապղպեղի թարմ արմատը մաքրել և մանր կտրատել, լցնել 1 լիտր տաք ջուր, հասցնել եռման և պահել ևս 10 րոպե, քամել: Երբ սառչի, ավելացրեք մի պղտունց մանրացրած դարչին և մի քանի թեյի գդալ մասուրի սիրոպ: Խմել օրվա ընթացքում, ուտելուց կես ժամ առաջ: 

4. Բազուկի հյութ

1 բազուկից, 2 խնձորից և նեխուրի 4 ցողունից թարմ քամած հյութ պատրաստեք, խմեք օրական 2 անգամ 1 թեյի գդալով, ուտելուց կես ժամ առաջ:

5. Առողջության կոկտեյլ

Պատրաստեք թարմ քամած հյութ 1 նարնջից, 1 կիտրոնից և 1 գազարից, խառնեք 100 մլ հանքային ջրի հետ: Խմեք սոված փորին, ուտելուց կես ժամ առաջ:

6. Վարունգ և նեխուր

Մանրացրեք 1 վարունգն ու նեխուրի 1 արմատը, ավելացրեք 300 մլ ջուր: Խմեք օրվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել