Անկեղծ չէի ուզում անդրադառնալ ոմն հայուհու 15 պատվիրաններին, քանի որ ես աղջիկ եմ դաստիարակել, ու կներեք անհամեստությանս համար, բայց շատերը կնախանձեին նման դաստիարակությանը և իմ աղջկա վարքագծին, ինչը չի նշանակում, որ ինքն առաջնորդվում է հենց այդ պատվիրաններով: Ինչպես նաև մեր՝ ծնողների և մեր աղջկա փոխհարաբերություններով (սատանի ականջը խուլ): Բայց այդ պատվիրաններն ինձ հիշեցրին ոչ թե քրիստոնեական 10 պատվիրանները, այլ «Սիոնական իմաստուների արձանագրությունները», որոնք ավելի են սազում տվյալ երևույթին: Որպես ստաժավոր հայրիկ՝ կարող եմ ընդամենը ասել՝ աղջիկ երեխան պետք է մեծանա ազատ ու պատասխանատու, թեև խիստ բարդ է այդ երկու՝ իրար հակադիր երևույթների միասնությունը: Բայց դա հենց այն հակադրամիասնությունն է, ինչի մասին ժամանակին խոսում էին փիլիսոփաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել