Ի՞նչ է սա նշանակում՝ նախկինում միակ ճիշտ հայտարարված քաղաքական կուրսի ռեվիզիա, ինչպես կասեր կուսակցական մեծ գործիչ Վլադիմիր Ուլյանովը: «Միքայել Մելքումյանի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան»-ում որոշել են նաև, որ հետագայում կուսակցությունում բոլորով են որոշումներ կայացնելու, և որ պետք է քննարկեն կուսակցության ապագա քաղաքական գիծը, որը նախկինը չի լինելու։» (Ազատություն ռ/կ) Թեև, անկեղծ ասած, որքան էլ հետևել եմ Հայաստանի քաղաքական գործընթացներին, միևնույն է, չեմ ընկալել, թե որն էր տվյալ կուսակցության քաղաքական գիծը, որովհետև այն փոխվում էր ամեն հնարավոր առիթով: Իսկ եթե, այնուամենայնիվ, ընդունենք, որ նախկինն ամորֆ էր, ապա դրա բացառումը պետք է լինի խիստ ֆորմալացվածը. կապրենք, կտեսնենք՝ կասեր չինմացինչի իմաստուն ծերուկը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել