Մի մարդ գնում է մեծ, գեղեցիկ մի տուն՝ իր պտղատու ծառերով լի այգիով: Տան հարևանությամբ կա մի հին տնակ, որի բնակիչը նախանձ էր: Հարևանը անընդհատ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը: Կամ աղբն էր ցանկապատից այս կողմ թափում կամ մեկ այլ զզվելի բան անում: 
Մի անգամ տան տերը արթնանում է բարձր տրամադրությամբ, դուրս է գալիս պատշգամբ և տեսնում աղբով լի դույլ: Նա վերցնում է դույլը, աղբը թափում, դույլը մաքրում, հավաքում է մեծ ու ամենահամեղ խնձորները լցնում դույլն ու գնում հարևանի տուն: 
Հարևանը լսելով դռան թակոցը չարությամբ մտածում է. “Վերջապես, ես հասցրեցի նրան”: Դուռը բացում է մեծ սկանդալի հույսով: Իսկ մարդը տալիս է խնձորով լի դույլը նրան և ասում:
- Ով ինչով հարուստ է նրանով էլ կիսվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել