Հայտնի արտահայտություն կա այն մասին, որ «ավելի լավ է դերասանը 30 րոպե շուտ հեռանա բեմից, քան 5 րոպե ուշ»: 
Սա դերասանների շրջանում փորձով հաստատված ճշմարտություն է, որին հետևելու դեպքում հանդիսատեսը ոչ թե հետևում է դերասանի՝ արդեն ոչինչ չասող ներկայությանը, այլ, բեմից նրա շուտ հեռանալու հետևանքով, սպասում և կարոտում է նրան և մյուս հանդիպմանն ավելի ջերմ ընդունում: 
Հիմա, քանի որ մեր քաղաքական մշակույթը գտնվում է ավելի լայն՝ զանգվածային մշակույթի տիրույթում և ազդեցության տակ, ուստի պետք է այդ կանոնը տարածել նաև քաղաքական գործիչների վրա, որոնք, ուզեն թե ոչ, զանգվածային մշակույթում և զանգվածի հոգեբանությամբ ապրող մարդու մոտ ասոցացվում են դերասանի հետ:
Օրինակ, ԲՀԿ ղեկավարն էլ ավելի լավ է հայտնի դեպքերից 30 օր առաջ հեռանար քաղաքական թատերաբեմից, քան այդ դեպքերից 5 օր հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել