Bloody: The competition was open to anyone who brought a dog along and the winner of each bout was rewarded with a pack of cigarettes and a china mug

Հարյուրավոր հանդիսականներ հավաքվել էին այս բարբարոսական տեսարանի ականատեսը դառնալու համար։ Նրանք հաճույք են ստանում՝ տեսնելով, թե ինչպես են շներն իրար գզում։ Այս զարհուրելի միջոցառման կազմակերպիչներն ասում են, որ սա ընդամենը ժամանցային ծրագիր է, սակայն բանական մարդն այս արյունալի մարտը չի կարող սառնասրտորեն ընդունել։ Մարտը շարունակվում է այնքան, մինչև շներից մեկը սատկում է։

Attraction: While banned in some countries, dog fights are a common attraction in northern China

Այս «ժամանցային միջոցառումը» տեղի է ունենում Հյուսիսային Չինաստանում։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները շոկի մեջ էին, երբ իմացան, որ իրենց երկրում նման բան է կատարվում։ Նրանք պահանջել են փոփոխություններ կատարել Չինաստանի օրենքներում, ինչից հետո նմանատիպ բարբարոսական գզվռտոցների անցկացումը կարգելվի։ Այս մարտերը կազմակերպվում են Չինաստանի Շանսի նահանգի հեռավոր գյուղերից մեկում։ Այս խուլ գյուղի բնակիչները պաշտպանել են միջոցառման կազմակերպիչներին՝ իբրև փաստարկ նշելով, որ իրենց խուլ գյուղում  իրենց զբաղմունք է պետք։ Մի քանի օր տևած այս գզվռտոցներն ազդարարում էին չինական նոր տարվա տոնակատարությունների ավարտը։ Մուտքը բաց էր բոլոր նրանց համար, ովքեր իրենց հետ շուն կբերեին։ Բոլոր հաղթողները պարգևատրվում էին մեկ տուփ ծխախոտով ու բաժակով։

Barbaric: These shocking scenes from northern China drew outrage from animal rights activists in the country

Կազմակերպիչներից մեկը՝ 45-ամյա Շի Փենը, հարցազրույցի ընթացքում նշել է.

Մեր քաղաքի մարդիկ քննադատում են բոլոր տեսակի շնամարտերը, սակայն նրանք վճարունակ են զանազան զվարճանքների մասնակցելու համար, մինչդեռ մենք դրանց մասնակցելու հնարավորություն չունենք։ Մենք ստիպված ենք ինքներս ինչ-որ բաներ կազմակերպել՝ մի փոքր զվարճանալու համար։

Spectacle: Hundreds of people turn up to watch the dogfights in northern China, which are held to mark the finale of the Spring Festival celebrations in the region

Թեպետ շների միջև մարտերը արգելված են որոշ երկրներում, դրանք լայնորեն տարածված են հյուսիսային Չինաստանում։ Այստեղ ամեն  տարի ավելի քան 100 փառատոն է անցկացվում, որոնց մասնակցում են շրջակա նահանգների բնակիչները և զբոսաշրջիկները։ Ոստիկանության աշխատակիցներն ասել են, որ միջոցառման մեջ ոչ մի հակաօրինական բան չկա։ Բացի այդ, իրենք ոչ մի պաշտոնական բողոք չեն ստացել։

Brutal: The dogs are forced to fight to the death in cages, leading to calls from animal rights activists for new cruelty laws

Ասում են, որ բազում մարդիկ թափառական շներ էին վերցնում փողոցներից ու ներկայացնում իբրև իրենց ընտանի շունը։ Նրանք այդ քայլին դնում էին սոսկ միջոցառմանը մուտք ստանալու համար։ Չինաստանում կենդանիների հանդեպ դաժանությունը դատապարտող հստակ օրենքներ չկան։ Շներին կռվեցնելն ապօրինի է համարվում միայն այն դեպքում, եթե նրանց գրազով են կռվեցնում։

Rural: Organiser Shi Pan declared the dogfights as a great success and added: We plan to do the same thing next year

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Չունգ Լուն ասել է.

Նմանատիպ միջոցառումներն ապացուցում են, որ մեր երկրում կենդանիների նկատմամբ դաժանությունն արգելող օրենք է հարկավոր մշակել։ Մարդիկ շների հետ ինչ ասես, որ չեն անում, քանի որ գիտեն, որ օրենքով չեն պատժվելու իրենց արարքների համար։

Violent: Despite the vicious scenes sparking outrage, organisers have insisted that the dogfights are part of the traditional Police have said the event did not breach any laws and that there have been no official complaints

Այնուամենայնիվ, Շի Փենն ասել է, որ իրենք պատրաստվում են մյուս տարի էլ կրկնել միջոցառումը և որ թքած ունեն, թե այդ հարցի շուրջ ինչ դիրքորոշում ունեն իրենց համաքաղաքացիները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել