paul2

The Beatles խմբի շուրջ արդեն տասնամյակներ շարունակ մի լեգենդ կար, որը կոչվում է «Փոլը մահացել է», ու այդ լեգենդը նորից հիշեցրել է իր մասին։ Լեգենդը կայանում էր նրանում, որ սըր Փոլ Մաքքարթնին մահացել է դեռ 1966 թվականին, իսկ դրանից հետո բոլոր այն տարիների ընթացքում, երբ խումբը դեռ չէր քանդվել, Մաքքարթնիին փոխարինում էր նրա նմանակը։

Վերջերս Բիթլզի լեգենդար թմբկահար Ռինգո Սթարը ցնցել է ողջ աշխարհը՝ արտասահմանյան պարբերականներից մեկին տրված հարցազրույցում հայտարարելով, որ այս ողջ ընթացքում շրջանառվող այդ ասեկոսեներն իրականություն են։ Սթարի խոսքերով՝ իրական Մաքքարթնին զոհվել է 1966 թվականի նոյեմբերի 9-ին ավտովթարի արդյունքում, ու այս ողջ ընթացքում նրան փոխարինում էր երաժիշտ Բիլի Քեմպբելը, ով Մաքքարթնիի նմանակների մրցույթի հաղթողն էր, և ում գտել էր երաժշտական խմբի վերջին մենեջեր Բրայան Էփշտեյնը։

«Երբ Փոլը զոհվեց, մենք բոլորս խուճապի մեջ էինք... Մենք չգիտեինք, թե ինչ անել, երբ Բրայան Էփշտեյնը՝ մեր մենեջերը, առաջարկեց, որ մենք կոլեկտիվ ընդունենք Բիլի Քեմպբելին՝ որպես ժամանակավոր լուծում։ Ըստ սկզբնական պլանի՝ նա պետք է փոխարիներ Փոլին մեկ-երկու շաբաթով, բայց ժամանակն անցնում էր, ու ոչ ոք չէր նկատում փոփոխությունը, այնպես որ՝ մենք շարունակեցինք միասին գործունեությունը։ Պարզվեց, որ Բիլին բավականին լավ երաժիշտ է, ու նա նույնիսկ ավելի լավ էր նվագում, քան Փոլը։ Միակ խնդիրը նրանում էր, որ նա ու Ջոն Լենոնն իրար ընդհանրապես տանել չէին կարողանում»,-մեջբերում են Սթարի խոսքերը հոլիվուդյան պարբերականները։

Բիթլզի նախկին թմբկահարը խմբի ևս մի գաղտնիք է բացել. պարզվում է, որ Լենոնը կոլեկտիվը լքել է հենց այն պատճառով, որ կուլտային կոլեկտիվը պետք է անդադար ստեր ողջ աշխարհին։ Առայժմ ոչ ինքը՝ Փոլ Մաքքարթնին, ոչ էլ որևէ այլ մարդ նրա մերձավոր շրջապատից, չեն մեկնաբանել այս սենսացիոն հարցազրույցը, որից անմիջապես հետո լրագրողներն ու պապարացիները շրջապատել են անվանի երաժշտի տունը։

Բրիտանական МI5 հեռուստաընկերությունը ևս հայտարարել է հետաքննություն սկսելու մասին, որպեսզի պարզվի այս պատմության հավաստիությունն ու հնչած մեղադրանքների իրավացիությունը, քանի որ Փոլ Մաքքարթնին վերջին 48 տարիների ընթացքում հանդիսանում է Բրիտանական միապետության միաբանության անդամ ու բազմիցս է ուղեկցել գործող թագուհի Եղիզաբեթ 2-րդին տարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Եթե հաստատվի, որ նա ինքնակոչ էր, ապա այս գործը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։

Ներկայումս Ռինգո Սթարը միակն է լեգենդար կոլեկտիվի անդամներից, բացի Մաքքարթնիից, ով դեռ ողջ է, և 74-ամյա թմբկահարը հենց այդ փաստով էլ բացատրել է այս սենսացիոն լուրով հիմա կիսվելու իր որոշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել