Երեկ շրջանառության հարկի մասին էլի խոսեցին ու քննարկեցին: Ի՞նչ է ստացվում, որ մեր երկրում եթե մարդիկ մի բանից դժգոհ են, այդ հարցը ոչ թե համակողմանի քննարկվում է, այլ իրավիճակային լուծում է տրվում: Հիմա 3.5-ը դարձնում են 5 տոկոս: Լավ, 5 տոկոս դարձրեցինք, ի՞նչն է փոխվելու, ստվերը կպակասի՞: Համոզված եմ՝ ոչ, մի բան էլ կավելանա, որ մարդիկ 5 տոկոսի տեղը հանեն: Շնորհավորում եմ մեզ:

Երեկ շատ խոսվեց նախկին նախագահների կենսաթոշակի մասին: Այն պետք է կազմի գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսը, բացի դրանից՝ մի շարք արտոնություններ են տրվում նախկին նախագաներին: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այդքան քննարկվում: Շատ նորմալ ա, որ նախկին նախագահը պետք է որոշ արտոնություններ ունենա: Բազմաթիվ պետություններում էլ այդպես է, ու դրանից տրագեդիա սարքել պետք չի:

Հարկերն ավելացվում են, նախկին նախագահների թոշակները բարձրացվում, բայց նաիրիտցիների հարցն այդպես էլ անլուծելի խնդիր է մնում: Լավ, էդ մարդիկ ո՞նց ապրեն, ենթադրենք՝ այդ մարդկանց 30 տոկոսը տանն ուրիշ աշխատող ձեռք ունի ու այսքան տարի կարողացել է իր գոյությունը պահել, բա էն մարդիկ ի՞նչ ասեն, որ այդ աշխատավարձի հույսին են ու ուրիշ եկամտի աղբյուր չունեն: Կոմունալները եթե չմուծեն, կմնան առանց գազ, լույս, ջուր, բա փող ստացե՞լ են, որ մուծեն, թե՞ կապ չունի՝ պետք ա մուծեն:

ԱԺ-ում իրար դեմ դուրս գալուց ու անձնական շահերն առաջ բրդելուց ավել բան չեն անում: Դրա համար էլ 3.5-ը կդառնա 5: Այ, որ մի հատ իրանք իրանց անձնականը մոռանան, նստեն, գլուխ գլխի տան, մի բան կստացվի, թե չէ սենց ո՞ւր ենք հասնելու: Կոպիտ ասած՝ բզբզում են ու դրա համար աշխատավարձ են ստանում:

Mypage.am-ում մի հոդված էր լույս տեսել, որը հայ աղջկա 15 պատվիրանների մասին էր: Շատերն իրանց այդտեղ չգտան, ու սկսվեց կարդաբալետը: Ժողովուրդ ջան, հանգստացեք, ամեն մեկն իր բարոյականության չափանիշն ունի, ու պետք չի դրա պատճառով պարալիզացնել ՖԲ-ն: Ի վերջո, ամեն մեկս մեր խղճի առաջ ենք պատասխանատու, ոչ թե մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել