Հին Ռուսիայում զինվորական կոչումներ չեն եղել, իսկ հրամանատարներին կոչել են ըստ զորքի քանակության` տասնապետ, հարյուրապետ, հազարապետ։ Փորձել եմ պարզել, թե ինչպես և որտեղ են առաջին անգամ առաջացել զինվորական կոչումները:

 

Ենթասպա–Прапорщик

    

       Ենթասպա        Ավագ ենթասպա

Ռուսական բանակում ի սկզբանե ենթասպա էին կոչում դրոշակակիրներին։ Եկեղեցական սլավոներենում «прапоръ» նշանակում է դրոշ։ Առաջին անգամ կոչումը շրջանառության մեջ է մտել 1649 թ.–ին Ալեքսեյ Միխայլովիչ ցարի օրոք։ Ենթասպայի բարձր կոչումը ռուս զինվորականները պետք է վաստակեին իրենց հերոսության և ռազմական խիզախության շնորհիվ։ Ալեքսեյ Միխայլովիչի որդին` Պետրոս Մեծը, 1712 թ.–ին կանոնավոր բանակ ստեղծելու ժամանակ ենթասպայի զինվորական կոչումը ներառեց որպես հետևակի և հեծելազորի բարձր սպայական կազմի առաջին (ամենացածր) աստիճան։

1884 թ.–ից առաջին սպայական կոչումը ռազմական ակադեմիան ավարտելուց հետո դարձավ ենթապորուչիկը: Իսկ ենթասպայի կոչումը պահպանվեց պահեստազորի սպաների, կովկասյան միլիցիայի և պատերազմական ժամանակների համար։

Բացի այդ, ենթասպայի կոչում կարող էին ստանալ պատերազմի ժամանակ աչքի ընկած զինվորները։ 

1886 թ.–ից ցածր կոչումով զինվորականները քննության միջոցով կարող էին ենթասպա դառնալ։ Քննություն հանձնողները 12 տարի մնում էին պահեստազորում և ամեն տարի պետք է 6–շաբաթյա զորահավաքների մասնակցեին։

1912 թ.–ի աշնանը Նիկոլայ Երկրորդ ցարը հաստատեց բանակի մոբիլիզացիայի ժամանակ Նորին կայսերական մեծության ենթակա ռազմական և հատուկ դպրոցները հապճեպ ավարտելու մասին կանոնակարգը։ Այդժամ ենթասպա կարող էին դառնալ 8 ամիս ուսանելուց հետո։ Այդպիսով ենթասպաները դարձան «վաղահաս սպաներ», ինչն անդրադարձավ ցարական բանակում նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։

1917 թ.–ից մինչև 1972–ի հունվարի 1–ը ենթասպայի կոչում գոյություն չուներ։ Ըստ կարգավիճակի` «նոր ենթասպաները» բարձր էին ավագներից և ցածր կրտսեր լեյտենանտերից։

2009 թ.–ին ռուսական բանակում վերցվեց այդ կոչումը, բայց 2013–ից այն նորից շրջանառության մեջ դրվեց։
Հայոց բանակում գոյություն ունի ենթասպայի և ավագ ենթասպայի կոչուներ, որոնք ևս բարձր են սերժանտներից և ցածր լեյտենանտներից։


Սերժանտ

    

Կրտեսեր սերժանտ        Սերժանտ          Ավագ սերժանտ

«Սերժանտ» բառն առաջացել է ֆրանսերեն sergent բառից, իսկ ֆրանսերենում էլ` լատիներեն serviens–ից։ Թարգմանվում է որպես «ծառայող»։ Առաջին սերժանտները հայտնվել են դեռևս 11–րդ դարում, Անգլիայում։ Մի տարբերությամբ, որ այդ ժամանակ այդպես էին կոչում ոչ թե զինվորականներին, այդ հողատերերին, ովքեր կատարում էին արքայի տարբեր հրամանները։
12–րդ դարում Անգլիայում սերժանտ էին կոչում նաև ծառայողներին, ովքեր կատարում էին ոստիկանական գործառույթներ։ Որպես զինվորական կոչում «սերժանտը» գործածության մեջ է դրվել միայն 15–րդ դարում ֆրանսիական բանակում։ Դրանից հետո այն տարածվեց գերմանական և անգլիական, իսկ 17–րդ դարում` նաև ռուսական բանակներում։ Կոչումներն ուժի մեջ էին 1716-18թթ, երբ Պավել Առաջինը դրանք համապատասխանաբար փախարինեց «ունտեր–օֆիցեր» և «ֆեյդֆեբել» կոչումներով։ Կարմիր բանակում «սերժանտ» կոչումը հայտնվեց 1940 թ.–ի նոյեմբերի 2–ին։ Խորհրդային սերժանտական կազմի առանձնահատկությունն այն էր, որ նրանք ոչ թե կադրային զինվորականներ էին, այլ հրատապ զինվորականներ, ինչը, ըստ խորհրդային ռազմական ղեկավարության, բարձրացնում էր բանակի մոբիլիզացիոն որակը։

Այդպիսի մոտեցումն արդարացրեց իրեն. 1979 թ.–ի դեկտեմբերին Աֆղանստան ուղարկելու համար 2 շաբաթում ձևավորվեց զինվորականների խոշոր խումբ (50 հազար զինվոր, սերժանտ և սպա)։
Լրիվ այլ կերպ է գործում ԱՄՆ–ի սերժանտական համակարգը։ 2010 թ.–ի տվյալներով` զինված ուժերի 40%–ը կազմում են սերժանտները։ Ամերիկայի բանակի 1 միլիոն 371 հազար զինծառայողից 547 հազարը սերժանտ է։ Նրանցից 241.500–ը` սերժանտներ, 168 հազարը` շտաբ–սերժանտներ, 100 հազարը` առաջին դասի սերժանտներ, 26.900–ը` մաստեր–սերժանտներ, 10.600–ը` սերժանտ–մայորներ։ Ամերիկյան բանակի սերժանտը զինվորների և երկրորդ լեյտենանտների համար Աստծուց հետո առաջինն է։ Սերժանտները վերջիններիս վարժեցնում են և ղեկավարում։

Լեյտենանտ

      

Կրտսեր լեյտենանտ   Լեյտենանտ       Ավագ լեյտենանտ 

«Լեյտենանտ» բառն առաջացել է ֆրանսերեն lieutenant բառից, որը թարգմանվում է որպես «փոխարինող»։ 15–րդ դարի սկզբին Ֆրանսիայում այդպես էին կոչում ղեկավար կազմի այն ներկայացուցիչներին, ովքեր զբաղեցնում էի գնդի հրամանատարի փոխարինողի պաշտոնը, ավելի ուշ` գումարտակի հրամանատարի փոխարինող, իսկ նավատորմում այդպես էին կոչում նավի կապիտանին փոխարինողին։ 
17–րդ դարի երկրորդ կեսից «լեյտենանտը» դարձավ զինվորական կոչում։ Իսպանիայում 15-16 դդ. այդ նույն պաշտոնը կոչում էին «lugar teniente» կամ ուղղակի «teniente»։ Ռուսաստանում, 1701–1917 թթ. լեյտենանտի կոչում գոյություն ուներ միայն կայսերական նավատորմում։ ԽՍՀՄ–ում լեյտենանտի կոչումը շրջանառության մեջ մտավ 1935 թ.–ի սեպտեմբերի 22–ից` որպես նախնական սպայական կոչում` ռազմական դպրոց կամ բուհերի ռազմական կաֆեդրաներն ավարտածների համար։

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել