Բոլորին հայտնի է, որ Քանյե Ուեսթը հայտնի ռեփեր է, սակայն ո՞վ ասաց, որ ընտանիքում միայն մեկը պիտի երաժիշտ լինի։ Քիմ Քարդաշյանը ևս սկսել է երաժշտությամբ զբաղվել։ Վերջերս նա սկսել է դաշնամուրի պարապմունքների հաճապել։ 34-ամյա աստղն ասել է, որ շուտով սովորելու է ամուսնու երգերից որևէ մեկը և իր կատարմամբ հաճալի անակնկալ է մատուցելու թե՛ իր ամուսնուն, թե՛ երկրպագուներին։ 

Key to his heart: Kim Kardashian reveals she is learning how ti play the piano and wants to surprise husband Kanye West by playing one of his songs to him

Անակնկալն անակնկալ չէր լինի, եթե Քանյեն կարդար Քիմի գրառումն իր երաժշտական պլանների մասին, սակայն Քիմը նաև գրել է, որ Քանյեն սոցիալական մեդիայում գրեթե ոչ մի ակտիվություն չի դրսևորում, ուստի ամուսինը դժվար թե կարդար իր գրառումը։ Քիմը վերջերս կապ է հաստատել դասական դաշնակահար Օսկանա Կոլեսնիկովայի հետ։ Երբ Քիմը փոքր աղջնակ էր, նա սիրում էր ունկնդրել հոր նվագը։ Դպրոցական հասակում նա ջութակ էր նվագում, իսկ հիմա երաժշտության հանդեպ սերը կարծես վերածնվել է Քիմի մեջ։ Նա պատրաստվում է դաշնամուրի պարապմունքներին զուգահեռ վերսկսել նաև ջութակի պարապմունքները։ Երկար դադարից հետո Քիմ Քարդաշյանը ջութակ նվագելու ցանկություն ունեցավ Ամանորին, երբ Քլոեն նրան ջութակ նվիրեց։ Ամենայն հավանականությամբ, Քիմի դեբյուտը երաժշտության աշխարհում տեղի կունենա մայիս ամսին։ 

Letting the cat out of the bag: She has let her followers know about her plans, hoping that Kanye wont read her posts 

Քիմի գրառումը «Twitter» սոցկայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել