Հորնչրչի զբոսայգում լուսանկարիչ Մարտին Լե-Մեյին հաջողվել է ցնցող կադր ֆիքսել, որում պատկերված է թռչնի մեջքին թռչող աքիսը։
Գորսիում մի կին լուսանկար է հրապարակել ու պատմել, թե ինչպես, լոգարանից դուրս գալով, իր տանը այս ու այն կողմ թափառող երկու հորթերի է գտել։ Նա պատմել է, որ դուռը բաց էր թողել, ինչի արդյունքում հորթերը տուն են ներխուժել ու իրենց արտաթորանքը թողել ամբողջ բնակարանով մեկ։
Լեհաստանի Կուտնո բնակավայրում որսի համար միմյանց հետ պայքարող թռչունները։
Փոքրիկ գորիլան ուսումնասիրում է Չեխիայի հանրապետության Պրահայի կենդանաբանական այգում իր տարածքը։
Ճապոնիայի Աոշիմա կղզու կատուները։ Այստեղ ամեն բնակչի դիմաց 6 կատու է ապրում։
Չինաստանի Շանհայ բնակավայրի զբոսայգում Խիանից արվեստագետ Դայ Յուն աղյուսներից «Mercedes Benz» մեքենա է կառուցել։
Հյուսիսային Կորեայի Փհենյանի շրջանում անտառատնկման միջոցառման շրջանակներում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծառ է տնկում։
Հարավային Կորեայի Գապիոնգ բնակավայրի Չիոնգշինի աշխարհի խաղաղության կենտրոնում՝ Միասնության եկեղեցում կայացող զանգվածային հարսանիքի ժամանակ նիրհած փեսացուն...
Միասնության եկեղեցին ֆինանսավորվում է ավետարանիչ Մուն Սունմյունգի կողմից 1954թ-ից, որտեղ առաջին զանգվածային հարսանիքը տեղի է ունեցել 1961թ-ին, երբ 33 զույգեր ամուսնացան։
Պանդաների զույգը Չինաստանի Սիչուան նահանգի Յաան բնակավայրի՝ պանդաների Բիֆենգխիա բազայում։
Բարսելոնայում «Բջջային աշխարհի 2015թ-ի կոնգրեսի» առաջին օրը տղամարդը փորձարկում է «Samsung»-ի նոր ակնոցները։ Տարբեր ընկերություններ են հավաքվել Բարսելոնայում՝ իրենց նոր արտադրանքները ցուցադրելու համար։
Աշխատավորական կուսակցության առաջնորդ Էդ Միլբենդն ինքնալուսանկար է անում գինեկոլոգիայի բաժնի բուժքույրերի հետ։ Միլբենդն այցելել է Հեսթիգսի Քոնքուեսթ հիվանդանոց, որտեղ նա շրջել է տարածքով ու հանդիպել անձնակազմի հետ։
NASA-ի տիեզերագնաց Տերի Վիրցը թվիթերում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված այս լուսանկարը՝ «Լողալով տիեզերքում՝ նայում եմ ներքևի արարչությանն ու գույների նոր երանգներ տեսնում» գրառմամբ։
«Սոլար Իմպուլս 2»-ը Աբու Դաբիում փորձարարական թռիչքի ժամանակ։ Արեգակնային էներգիայով աշխատող մեկ տեղանոց ինքնաթիռը, որը միակն է իր տեսակի մեջ և կարող է օր ու գիշեր սավառնել առանց վառելիքի, պատրաստվում է մարտի 7-ին դուրս գալ իր առաջին շուրջերկրյա թռիչքին։
Իրաքի կառավարական ուժերն ու դաշնակիցների զորքերը հրթիռ են բաց թողնում Սալահեդինի սահմանի մոտ գտնվող Դիյալա շրջանի հյուսիսային մասից՝ գրոհելով և փորձելով ԻԼԻՊ-ից հետ գրավել Տիկրիտ քաղաքը։
Մինինգիտից տառապող 27-ամյա Պիտեր Լուտայան Ուգանդայի Կամպալա քաղաքի հատուկ կարիքավորների դպրոցում 8 տարի է անցկացրել՝ ոտքով ասեղնագործություն սովորելու համար։
Հնդկաստանի Կոլկատա բնակավայրում մարդիկ տոնում են գույների փառատոնը։
Կարկուտով ծածկված լողափին սերֆերը պատրաստվում է ջուրը մտնել։