hushadram2Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փետրվարի 27-ին թողարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրանական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժևսկ), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» և «Armenian Genocide»:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել