Tert.am-ը գրում է.

Աշխարհի ամենահզոր ղեկավարներից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Մարդկանց լայն զանգվածների մոտ հակասական զգացողություններ` հարգանքից մինչև ատելություն հարուցող այս մարդու անձնական կյանքը ծածկված է հաստ քողով, որից այն կողմ հնարավոր չէ որևէ բան տեսնել: Տարածված կարծիք կա, որ Ռուսաստանի ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի հարցերի շուրջ կարելի է ավելի հեշտ բացահայտումներ անել, քան նախագահի անձնական կյանքի մասին:

Այնուհանդերձ, տեղեկություններն ինչ- որ խողովակներով արտահոսում են ու հայտնվում ԶԼՄ-ներում: Ինչպես նշում է The Daily Mail պարբերականը, անցած շաբաթ գերմանական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է Պուտինի մասին ուշագրավ վավերագրական ֆիլմ, որը նկարահանվել է հետախուզական ծառայությունների տվյալների հիման վրա:

Հաղորդման ընթացքում արված ամենաուշագրավ բացահայտումն այն է, որ Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնության տարիներին ՌԴ նախագահը պարբերաբար ծեծել է նրան, ինչպես նաև անուղղելի կնամոլ է եղել:

Putins ex-wife Lyudmila (pictured together in 2011) once described him as an unemotional ‘vampire’ who had ‘sucked all the juices’ out of her

Այս տեղեկությունը տրամադրել է կին գաղտնի գործակալ, ով ժամանակին աշխատել է Պուտինի հետ: Նա նաև հավելել է, որ Պուտինն ամենից շատ վախենում է ֆիզիկապես ծերանալուց: Ուստի նա ուժերի ներածին չափով վարում է առողջ ապրելակերպ, զբաղվում սպորտով, ընդունում տաք ու սառը լոգանքներ, ինչպես նաև դիմել է պլաստիկ վիրահատության օգնությանը, որպեսզի դեմքից վերացնի տարիքը մատնող կնճիռները: Բացի այդ՝ նա պարբերաբար անում է  բոտեքսի ներարկումներ, որոնք օգնում են մաշկը հարթ պահել:

Last week, a TV documentary which aired in Germany, alleged the Russian leader is terrified of getting old

Բրիտանական պարբերականը ենթադրում է, որ մարդը, հանուն ում Պուտինն ամեն գնով փորձում է կառչել երիտասարդությունից` Օլիմպիական չեմպիոն, մարմնամարզուհի Ալինա Կաբաևան է: Աղբյուրը հիշեցնում է, որ 31-ամյա Կաբաևայի ու Պուտինի գաղտնի սիրավեպի, ինչպես նաև համատեղ 2 երեխայի մասին բազմաթիվ լուրերը չեն դադարում շրջանառվել տեղական ու արևմտյան մամուլում:

Putin hands flowers to Olympic gold medal-winning gymnast Alina Kabayeva after awarding her with an Order of Friendship at an award ceremony in the Kremlin in 2001

In a rare picture of them together, Alina Kabayeva recieves an admiring look from Vladimir Putin in 2008

Putin, pictured horse riding bare-chested in Siberia, is said to take hot and cold baths followed by gym sessions to hone his athletic figure 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել