«Չիկագոյի բևեռային ցատկ» մրցույթի մասնակիցն Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի Միչիգան լճի սառցապատ ջրերում։
Արգենտինայի Բուենոս Այրես բնակավայրում Արգենտինական թենիսի բաց առաջնության խաղում արգենտինացի Խուան Մոնակոյին հաղթելուց հետո Ռաֆաել Նադալը թափահարում է գլուխը՝ մազերի քրտինքն այս ու այն կողմ ցրելով։
Չիկագոյի Միչիգան լճի նավահանգստի լույսը՝ սառույցով ու ձյունով ծածկված։ Ռեկորդային ցածր ջերմաստիճան գրանցած փետրվարից հետո սպասվում է, որ մարտին նույնպես կշարունակվի օդի անսովոր ցածր ջերմաստիճանը։
Աֆղանստանի Պանջշի շրջանի Աբդուլա Խիլ գյուղի բնակիչները քայլում են ձյան միջով։ Ավելի քան 180 մարդ է մահացել ձյունառատ, խիստ ձմեռների հետևանքով 30 տարիների ընթացքում։
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի մոտակայքում գտնվող Նուրդհուկ Մանոր բնակավայրում հրշեջը փորձում է մարել կրակը։ Արևելքից եկող քամին հրդեհը տարածել է Քեյփթաունի հարավային շրջանից մինչև Մուիզենբերգ ու մինչև Հաութ ծովածոց։
Բերթրանդ Պիկարդն, ով շվեյցարացարացի երկու օդաչուներից մեկն է, որ վարում է արեգակնային էներգիայով աշխատող «Solar Impulse 2» օդանավերից մեկը, վայրէջք է իրականացնում Աբու Դաբիի փոքրիկ Ալ-Բաթին օդանավակայանում՝ երրորդ փորձնական թռիչքից հետո։ Կազմակերպիչները հայտնել են, որ արեգակնային էներգիայով աշխատող ինքնաթիռը կարող է իր առաջին շուրջերկրյա թռիչքին դուրս գալ արդեն մարտի 7-ին, եթե եղանակային պայմանները պատճառ չդառնան թռիչքը հետաձգելու համար։
Ազգային կառնավալի մասնակիցը Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո բնակավայրում։
Չելսիի մարզիչ Ժոզե Մուրինյոն տոնում է «Capital One Cup» գավաթի խաղերի Չելսի - Տոտենհեմ Հոտսպուր եզրափակիչ հանդիպմանը Չելսիի հաղթանակը։
Չինաստան այցելության երկրորդ օրը Քեմբրիջի դուքսը հագնում է վերարկուն Պեկինի Արգելված քաղաքում զբոսնելու ժամանակ։
Պեկինի Շիջիա թանգարան այցելության ժամանակ Քեմբրիջի դքսին են հանձնում Կիույուն Վուի «Պեկինի ֆերմերի տղան» անունով գեղանկարը։ Նա այցելել է բարեգործական ծրագրի աշխատակիցներին, ովքեր աջակցում են խոցելի երիտասարդ անձանց։
Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր մոսկվացիներ երթի են դուրս եկել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ և նախկին վարչապետ Բորիս Նեմցովի հիշատակի համար...
Նեմցովը սպանվել է Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի մոտ՝ Կրեմլից ընդամենը մի քանի քայլ հեռու։ Նեմցովը Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ քննադատն էր, ով սպանվեց ընդդիմադիր խոշոր հանրահավաքից առաջ։
Ոստիկանությունը գետնին է պահում Հոնգ Կոնգում «զուգահեռ առևտրի» դեմ բողոքի ցույցի մասնակցին։ Ցուցարարները նշել են, որ «զուգահեռ առևտուր» իրականացնող առևտրականների իրականացրած գործունեությունը բացասաբար է ազդում իրենց ամենօրյա գնումներին։
Բելառուսիայի Մինսկ քաղաքի արվարձաններում շվեյցարացի Դմիտրի Իսլերը «Ֆրիսթայլ ոճի դահուկասահքի 2015թ-ի աշխարհի գավաթի» մրցարշավի ժամանակ։