Tert.am-ը գրում է.

Գյումրի քաղաքում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության  կասկածյալ Վալերի Պերմյակովը ենթարկվել է ամբուլատոր դատաhոգեբանական փորձաքննության և ըստ այդ եզրակացության՝ճանաչվել մեղսունակ:

Այս մասին  Tert. am-ին հայտնի դարձավ նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններից:

Հիշեցնենք, որ ՌԴ հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը, ըստ «Ազատության»,  հայտարարել էր, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը և ավելացրել, որ Պերմյակովն այժմ գտնվում է Գյումրիում՝ ռուսական ռազմակայանի հոսպիտալում, որտեղ ենթարկվում է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության:

Քրեական իրավունքի մի մասնագետն էլ, որ նույնպես չցանկացավ, որ իր անունը հրապարակայնացնել,  Tert. am-ի հետ զրույցում նկատեց, որ եթե ռուսական կողմը ՝ ռուսական լրատվամիջոցներով  հայտարարում է, շուտով ինչ-որ դատարանում լսվելու է նրա գործը, դա նշանակում է, որ հակվածության չկա նրան անմեղսունակ ճանաչելու: Ուրեմն՝ ռուսական կողմն արդեն իսկ ունի բավարար ապացույցներ, որոնք վկայում են, որ Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ:

Ամբաստանյալը անմեղսունակ է ճանաչվում է ոչ միայն սպանություն կատարելու, այլ նրան առաջադրված բոլոր հոդվածներով՝ այդ թվում զորամասը ինքնակամ լքելու: Իսկ եթե Պերմյակովն օրինակ այս հոդվածով մեղսունակ ճանաչվեր, նրա գործը չի կարող գնալ դատարան, նրա նկատմամբ պետք է կիրառվի հատուկ միջոց:

Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտնել էր, որ ուսական կողմը երկար ժամանակ լինելով մտորումների մեջ, թե ինչպես ձևակերպի Ավետիսյանների սպանության շարժառիթը, ու որևէ այլ տարբերակ  չկարողանալով գտնել, ըստ էության, փորձում է դրա հիմքերը ստեղծել, որ Պերմյակովին ինչ-որ փուլում ճանաչեն անմեղսունակ, և իրական պատճառը թաքցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել