Հայերին խոսելու թեմա տուր, մեկ օր խոսելու փոխարեն այնքան կխոսեն, մինչև դրան հաջորդի նորը: Տնաշեններ, ասինք՝ խոսացեք, չասինք՝ ձեր դարդը թողած՝ ուրիշներինը լացեք: Հետաքրքիրն այն է, որ ուրիշների պրոբլեմները լսելիս ուղեղները շատ լավ են աշխատում, և լավ վերլուծման շնորհիվ ճարը գտնում են՝ բացի մեր անտեր դարդից և պրոբլեմներից: Բոլորից խելքովն ու լավն ենք, ամեն վիճակից ելք գտնող դուրս եկող ենք, իսկ մերինից ոչ, այդ դեպքում արդեն ուրիշների հետ ենք հույսներս կապում՝ ասելով՝ աշխարհ, ո՞ւր ես, չէ՞ որ Աստծո առաջին խաչակիրներն ենք, բա արի փրկի: Ամբողջ դժբախտությունը նրանում է, որ մենք հայերով լավ խորհրդատու ենք և վախենում ենք պատասխանատվություն վերցնելուց, դա էլ գալիս է նրանից, որ դարերով ստրուկ լինելով՝ մեր տեղը մեզ իշխողներն են մտածել և կրել: Ուրեմն լավ լսեք, քանի վախին և ստրուկին չեք նետել աղբանոցը և չեք առնչվել իրական կյանքին երես առ երես, ուրեմն էս անկախությունը կոպեկի արժեք չունի: Դարերով ստրուկ էինք և բողոքում էինք մեր ճակատագրից, գոնե հիմա փորձեք համտես անել ազատ և անկախ ապրելու իրավունքը և կտեսնեք, որ պատասխանատվությունից փախչելն անիմաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել