2008-ի մարտի 1-ին ծառայության էի: Շատ լավ եմ հիշում այդ օրերը: Ահավոր լարված էր առաջնագծում՝ Արցախի հատվածում: Ադրբեջանն ահագին զորք և տեխնիկա էր կուտակել սահմանին, անգամ զինտեխնիկայի տեղաշարժն էր նկատելի: Որևէ նորմալ տեղեկություն Երևանից չէր հասնում: Սկզբի օրերին զորանոցային վիճակ էր, հետո արդեն մարտի 4-ին՝ ծննդյանս օրը, տագնապով դուրս եկանք առաջնագիծ: Մինչ այդ իրարամերժ, կիսատ-պռատ լուրեր էին Երևանից: Այդ ժամանակ զորքերի կուտակման հետ մեկտեղ դիվերսիաներն էլ էին շատացել: Մարտի սկզբի ծանր օրերին ինձ հետ զորակոչված ծառայակիցներից մեկն ականի վրա պայթեց, ոտքը կորցրեց: Մարտի 1-ի վերաբերյալ քիչ թե շատ ամբողջական պատկերացում ունեցա միայն դեպքերից շաբաթներ անց: Մի բան միայն՝ ոչ առաջին գծում, ոչ էլ թիկունքում երբեք հայը նման գարնանամուտ չունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել