Սև և սպիտակ ոչխարների «փարավոն» Ի. Ալիևի երես առած դուստր Լեյլա Ալիևան ոտանավորներ գրելուց, խմորեղենի խանութ բացելուց, Մոսկվայում շենքեր քանդելուց, պապիկի անվան հիմնադրամի փողերը «լվալուց» և ամենակարևորը՝ իր սարսափելի հակահայկական կեցվածով հայտնի լինելուց բացի, պարզվում է՝ նաև ֆիլմեր է սիրում նկարահանել և դրանց «պրոդյուսերություն» անել։ Մոռանալով, որ մեկ շաբաթ առաջ ալամ աշխարհի ամենակայուն դրամամիջոցը՝ կոյունլուական մանաթը, արժեզրկվեց մոտ 40 %-ով, և ժողովրդի սոցիալական վիճակը բավական վատթարացավ, Ալիևների դինաստիայի այս «սուբյեկտն» այսօր Բաքվի կենտրոնական մասը փակել էր, քաղաքն ամբողջովին պարալիզացնելով,  և իր ՖԻԼՄՆ էր նկարում։ «Պապան» այդ «կապրիզն» իրականացնելու համար բավական մեծ գումարներ է տրամադրել և ճանաչված դերասանների է հրավիրել դստեր «կինոյում» նկարահանվելու նպատակով։ «Ալին ու Նինոն» ֆիլմի համար Բաքվի կենտրոնը մի լավ ցեխոտել են, որ նմանեցնեն 19-րդ դ. քաղաքի։ Ամեն ինչում շատ ակտիվ Լեյլա Իլհամին առաջնորդվում է «Խրախճանք ժանտախտի ժամանակ» կարգախոսով։ Նա թքած ունի շատ «հարուստ» Ադրբեջանի բազմաթիվ շրջաններում տեղի ունեցող բողոքի ցույցերի վրա, որտեղ ժողովուրդը պահանջում է «հաց ու արդարություն»։

Հ.Գ. Միջազգային շուկայում նավթի գների կտրուկ անկումը և Լեյլա խանումի «ախորժակն» արդեն չեն համապատասխանում ազեր-կոյունլուների հնարավորություններին։ Բայց դե ՀԱՅՐԻԿՆ ու «տիկնիկ» մայրիկը չեն կարող մերժել ամեն ոլորտում իր «ՏԱՂԱՆԴՈՎ» աչքի ընկնող դստերը։ Իսկ երբ Լեյլան իր ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ լաչառությունն է գործի դնում, նույնիսկ շարքային ակ և կարա կոյունլուները կներեն արքայադստեր քմահաճույքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել