Ամերիկյան New York Times թերթն ընտրել է «21–րդ դարի ամենախիզախ և անվախ տղային»։ Նա Մուստաֆա Սադդամ Հուսեյնն է Իրաքից։ Սադդամ Հուսեյնի 14–ամյա թոռը վերջինն էր, ով ինքնաձիգը ձեռքին՝ մինչև վերջ դիմադրություն ցույց տվեց ամերիկացի հատուկջոկատայիններին` շեյխ Նավվաֆ Զեյդանի առանձնատան գրոհի ժամանակ։ Այդ ժամանակ նա առանձնատանը միակ ողջ մնացածն էր, իսկ կողքին ընկած էին հոր, հորեղբայր Ուդեի և իրենց թիկնապահ Աբդել–Սամադի դիակները։

Հատուկ գործողությանը մասնակցած ամերիկացի զինվորների վկայությամբ, երբ նրանք տուն ներխուժեցին, Մուստաֆա Հուսեյնն իրենց վրա ինքնաձիգից կրակ բացեց։

Թվով 400 ամերիկյան զինվորներ արգելափակեցին նրան։ Այն բանից հետո, երբ նրա աչքի առաջ սպանեցին հորն ու հորեղբորը, տղան դիպուկահարով 14 ամերիկացի հետևակային սպանեց։ Սադդամ Հուսեյնի թոռան հետ մարտը տևեց 6 ժամ։

Երբ ամերիկացիները սպանեցին տղային, նրանք չէին կարողանում հավատալ, որ այդքան ժամանակ իրենց դիմադրում էր մեկ հոգի, այն էլ փաստացի երեխա։

Մուստաֆայի մասին հոդվածի վերջում New York Times–ի լրագրող Ռոբերտ Յեիսկը գրել է. «Եթե մեզ մոտ նմանօրինակ մի դեպք լիներ, ապա մենք ամեն քաղաքում նրա հուշարձանները կկանգնեցնեինք։ Ամենուր կխոսեինք նրա խիզախության մասին և նրան աճող սերնդի համար օրինակ կծառայեցնեինք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել