Հայտնի է, որ մարդու ուղեղի ակտիվությունը կախված է նաև վերջույթների ակտիվությունից: Պլանշետների և սմարտֆոնների հետ մեծացող սերունդն աշխատեցնում է մատներից միայն երկուսը, երկուսն էլ` առաջին, կամ բութ մատը: Դրանով տեքստ են հավաքում, էջեր թերթում, խաղեր խաղում և այլն: 

Տարիներով հոգնեցնող ակտիվություն չունեցող մատները, ձեռքերն ու ոտքերը չեն ստիպում ուղեղին ակտիվ աշխատել, ինչի հետևանքով ուղեղին սկսում է դուր գալ ավելի հեշտ և արագ ընկալվող ինֆորմացիան: Դա նկարների և վիդեոների տեսքով մատուցվող տեղեկությունն է, իսկ տեքստ կարդալը " բութ մատի" սերնդի համար արդեն տանջանք է, որովհետև նրա փափկած ուղեղն ընդդիմանում է ընկալել ինֆորմացիա, որը հասկանալու համար պետք է մտածել: 
Արդյունքում ունենք տեքստ չկարդացող, նկարներով ու տեսահոլովակներով աշխարհում կողմնորոշվող մի ամբողջ սերունդ, որը բութ մատի էֆեկտի զոհն է:

Լուծում
Տարբերակները շատ են, ու բոլորն էլ հանգում են պլանշետներից, սմարտֆոններից և ինտերնետից օգտվելու սահմանափակման, դրա հաշվին` ավելի շատ ֆիզիկական ակտիվություն և ընթերցանություն: Հետևյալ բանաձևով. կարդացված մեկ գիրքը հավասար է կես ժամ ինտերնետի, բնականաբար, կարդացված և վերաշարադրված գիրքը, կամ գրավոր շարադրված:

Մի եղեք "բութ մատի" սերունդ, նույնիսկ եթե ծնվել եք այդ ժամանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել