Փետրվարի 28-ին ծնվածները խարիզմատիկ ու գրավիչ են։ Նրանք մարդկանց էմոցիոնալ առումով հասկանալու բացառիկ ունակություն ունեն։ Այս օրը ծնված ձկներն արտասովոր են։ Նրանց երբեք հնարավոր չէ խաբել, նրանք գիտեն, թե ինչպես են զգում մյուսները։ Նույնիսկ եթե «ինչպե՞ս ես» հարցին պատասխանես «լավ», ու դա այդպես չլինի, իմացիր, որ փետրվարի 28-ին ծնված ձկները կզգան դա։ Նրաք ուշադրություն են դարձնում իրենց անցյալին ու սովորում իրենց անցած ուղուց՝ դժվարություններից ու ուրախ պահերից։

Ինչևէ, էմոցիոնալ առումով նրանք փոքր-ինչ փոփոխական են և կարող են դյուրագրգիռ լինել ու փակվել իրենց սեփական միստիկ մոլորակում։ Այս օրը ծնված մարդիկ կարող են մյուսների բեռն իրենց վրա տանել, այնպես որ երբեմն նրանց հանգիստ է հարկավոր։ Ինչևէ, երբ նրանք հիվանդ են, ապա այնքան էլ լավ չեն վերաբերվում մյուսներին։ Այս օրը ծնված անձինք կարող են ամբողջությամբ վստահել իրենց ուժեղ ինտուիցիային։ Նրանք կարողանում են տեսնել մարդկանց իրական էությունն ու միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել նրանց։

Աշխատանք և կարիերա։ Փետրվարի 28-ին ծնվածներն իսկապես տաղանդավոր են, և երբ խոսքը վերաբերում է կարիերային, ապա նրանք ընտրության բավականին լայն հնարավորություն ունեն։ Նրանք կարող են ինչպես դասախոսել համալսարանում, այնպես էլ սոցիալական ռեֆորմներ իրականացնել ու խորհրդատու լինել։ Փետրվարի 28-ին ծնված ձկները կարող են նաև աշխատել ֆիլմարտադրության ու ռադիոհեռուստատեսային ոլորտում։ Նրանք կարող են հաջողության հասնել յուրաքանչյուր ոլորտում, որում կցանկանան, սակայն հաճախ նրանք պարզապես որոշում են ճամփորդել ու բացահայտել աշխարհը։

Սեր և ընտանիք։ Ի տարբերություն մյուս ձկների՝ փետրվարի 28-ին ծնվածները սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Այս օրը ծնվածների հետ հարաբերությունները կարող են իսկապես բարդ լինել նրանց փոփոխական տրամադրության պատճառով։ Նրանք ապրում են երազային աշխարհում, որն իրականության մեջ չի տեղավորվում։ Երբ նրանք փորձում են տեղավորվել երկուսում, ամեն ինչ խառնաշփոթի մեջ է հայտնվում։ Նրանք կարող են դժվարանալ հարմարվել և երբեմն կարող են անհամաձայնություններ ունենալ ղեկավարի, ընկերների ու ընտանիքի անդամների հետ։ Նույնիսկ եթե տարաձայնություններ չեն լինում, նրանց էմոցիոնալ վիճակը երբեմն սկսում է ճնշել նրանց։ Նրանք կարող են երբեմն իսկապես դրամատիկ լինել։ Ռոմանտիկան կարևոր է նրանց համար։ Նրանք հավատարիմ են ու երբեք չեն վախենում ընկերոջ կողքին կանգնել։

Առողջություն։ Այս օրը ծնված ձկներին խորհուրդ է տրվում հաճախակի դիմել բժշկի՝ ընդհանուր առողջությունը ստուգելու համար։ Հիշե՛ք, երբեք էլ չի վնասի ինչ-որ մեկից խորհուրդ հարցնելն ու կիսվելը։ Այս օրը ծնված մարդկանց մոտ հաճախ սննդային ալերգիաներ են հանդիպում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել