Tert.am-ը գրում է.

Հայաստանի հնագույն քաղաքակրթությունը շարունակում է էկզոտիկ և անհայտ մնալ Արևմուտքի համար, բայց Վանա լճից սուրբ վանականը ճանաչվել է «Տիեզերական եկեղեցու դոկտոր». գրում է Քրիստոֆեր Հոուզը The Telegraph-ում:

Հեղինակը նշում է, որ իր դարակում կա փոքրիկ  հայերեն գիրք, որը նա չի կարող կարդալ և  ոչինչ չի հասկանում «խուճուճ» հայկական այբուբենից:

«Բայրոնը, դա շատ ավելի լավ էր կարողանում անել, նա հայերեն էր սովորում էր այն վանքում, որտեղ իմ գիրքը տպագրվել է»,- գրում է հեղինակը՝ խոսելով հայ կաթոլիկների՝ Վենետիկում գտնվող Սուրբ Ղազար կղզու վանքի մասին:

«Հայերը սիրում են պատմել, որ իրենց երկիրն առաջինն է ընդունել քրիստոնեությունը 301 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի շնորհիվ: Հայաստանը, մեր լեզվի հետ անճանաչելիորեն կապված է իր հնդեվրոպական լեզվով, հզոր քաղաքակրթություն ունի, բայց ասելը, որ վերջին դարերում երկրի պատմությունը դժվար է եղել, չափազանց մեղմ կլինի»,- ասում է հոդվածագիրը:

Նա  նշել է, որ հայերի մասին մտածել է Քենսիգթոնում հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին նկատելուց հետո, որը կառուցվել է 1922 թվականին՝ Գալուստ Գյուլբենկյանի ծնողների հիշատակին:

Հոուզը հիշեցրել  է, որ մի քանի շաբաթ առաջ արքայազն Չարլզը Միջին Արևելքում քրիստոնյաների վիճակի վրա ուշադրություն հրավիրելու իր ջանքերի շրջանակներում այցելել էր Սուրբ Եղիշե եկեղեցի  և խոսել էր Դեյր էզ Զորում հայկական եկեղեցու ավերման մասին:

Հեղինակը նաև հիշեցրել  է, որ Հռոմի պապն անցյալ շաբաթ Գրիգոր Նարեկացուն եկեղեցու դոկտորի հազվագյուտ տիտղոս է շնորհել, որը եկեղեցու պատմության մեջ շնորհվել է ընդամենը 35 անձի:

Անցյալ տարի Հռոմի պապը Գարեգին Բ-ին հանդիպելիս խոսել է նահատակության և չարչարանքների մասին՝ որպես եկեղեցիները վերամիավորելու միջոց: Հոդվածագրի խոսքերով՝ Սուրբ Գրիգորի և մյուս հայ սրբերի ճանաչումը կաթոլիկ եկեղեցու կողմից ցույց է տվել միասնական հավատքի առկայություն՝ չնայած դեռևս 451 թվականից եկեղեցիների ավանդական բաժանմանը:

Գրիգոր Նարեկացու ճանաչումը որպես դոկտոր հաստատում է հավատքի միասնությունը: Այս արյունալի ժամանակներում արևելքում ապրող քրիստոնյաները ոգու միասնականության կարիք ունեն. համոզված է հեղինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել