Պերմյակովից, Բերձորից, կարտոֆիլային «լրջագույն» ակցիայից, գերեզմանային այցելություններից, VTB բանկի արձանիկը «բռնաբարելուց» պրծանք, հիմա էլ Նեմցովը…
Սկսեցին հայկական ֆեյսբուքյան կարկառուն քրեագետ-քաղաքագետ վերլուծաբանները ռուսական, արևմտյան լրատվամիջոցներից քաղած հազար ու մի այլազան վարկածների քննարկումները, կարծիքները, մեկնաբանությունները:
Կրկին սկսեցին բաժանվել երկու բանակի, անխնա իրար կոկորդ կրծել, հայհոյել, վիրավորել, հեռացնել ընկերների շարքից, բլոկ անել: Մի խոսքով՝ հերթական ֆեյսբուքյան պատերազմ պուտինամետների և նրան ատողների, արևմտամետների ու ռուսամոլների միջև:
Բայց չհասկացա, ուրիշ բան ու գործ չունե՞նք... Ռուսաստանցու շատ պետքն է՞, թե մեր Հայաստանում ում սպանեցին, ինչ եղավ, ինչ կատարվեց: Աշխարհի բոլոր դարդ ու ցավը տվել են մե՞զ` հայերի՞ս… Մենք` հայերս, ուրիշ խնդիրներ, հոգս, պրոբլեմներ չունե՞նք…
Ա′յ մարդ, ապրեք ձեր կյանքով, ձեր երկրի պրոբլեմներով և վերջապես ձեր տափակ կարտոֆիլային ակցիաներով, արձանաբռնաբարիչ քննարկումներով կամ «դեժուրնի» ավտոերթերով: Այս անգամ էլ թողեք առանց մեզ` հայերիս, տանջվեն ռուսներն ու մնացյալ ազգերը: Համոզված եմ, հաստատ առանց մեզ էլ գլուխ կհանեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել