Մենք բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր ընտանիքում լինում են կոնֆլիկտներ, սակայն ոչ բոլորին է հաջողվում հաճախ խուսափել դրանից: Փաստացիորեն վեճը կարող է ամուսնական զույգերի միջև ճեղքվածք առաջացնել: Իսկ որքանո՞վ է հնարավոր ընտանիքում խուսափել վիճահարույց հարցերից և կոնֆլիկտներից: Արդյո՞ք հնարավոր է:
Այո: Ամեն ինչ հնարավոր է: Եթե միայն ամուսիններից յուրաքանչյուրը ջանքեր գործադրի և ցանկանա կանխել կոնֆլիկտը:
Առաջինը` ընտանեկան հարաբերություններում պետք է լինի վստահություն, և ոչ մի գաղտնիք ամուսինների միջև: Եթե մենք ունենք գաղտնիք կամ ինչ-որ բան չենք ասում, դա կարող է ինչ-որ բանում կամ որևէ մեկի համար ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելու առիթ հանդիսանա: Որքան էլ կոնֆլիկտը նրան դուր չգա, միևնույն է նա ավելի շատ ցանկանում է պարզաբանում մտցնել, քան կանխել կոնֆլիկտը: 
Սովորեք բացահայտ խոսել մեկդ մյուսի հետ` իսկական ընկերների նման, տարբեր թեմաների շուրջ: Կիսվեք միմյանց հետ` Ձեր մտքերով, անհանգսություններով, զգացմունքներով, առօրյա իրադարձություններով:
Երկրորդը դուք պետք է կարողանակ զիջեք մեկդ մյուսին: Իմաստուն եղեք, և երբեմն լռեք կոնֆլիկտային իրավիճակներում, անգամ եթե դժվար է դա անել: Երբեմն զոհաբերեք` հանուն Ձեր սիրելի զույգի հետ համատեղ կյանքի համար: Սովորեք ներեղություն ասել, անգամ, եթե Դուք եք ճիշտը, դրանով Դուք ոչ միայն իրավիճակը “հարթեցնում եք”, այլև ցույց եք տալիս, թե ինչքան ուժեք մարդ եք Դուք: 
Միշտ ներեք մեկդ մյուսին: Ներել նշանակում է մոռանալ ամեն վատը: Սա շատ կարևոր է ընտանեկան հարաբերություններում: ներել ոչ միայն տվյալ իրավիճակի համար, այլ ներել այն ամենը ինչ կողակիցդ արել է ձեր համատեղ կյանքում: Միմյանց մի հիշեցրեք անցիալի սխալները: 
Սիրեք միմյանց, միայն ճիշտ սերը կարող է անցնել բոլոր փորձությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել