Եվ շատերը Հայաստանում հիշեցին Նեմցովին, անգամ իմացան նրա մասին որոշակի մանրամասներ։ Բացի այդ՝ կիսվում են աղիողորմ մեկնաբանություններով։ Դե հա, ով չի սիրում կամ տանել չի կարողանում Ռուսաստանին, կիսվում են արևմտյան մամուլում տեղ գտած հակառուսական բնույթի հոդվածներով ու մեկնաբանություններով, իսկ ով Մոսկվան մինչև հիմա համարում է Հայաստանի մայրաքաղաքը, ռուսական պաշտոնական խողովակներից եկածներով են կիսվում։ Էս Արևմուտք-ՌԴ ինֆորմացիոն կռվում մեր հայերի՝ Հռոմի պապից կաթոլիկ երևալու մղումն ուղղակի ծիծաղելի է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել