Ես Բորիս Նեմցովին հանդիպեցի մի քանի օր առաջ Կիևում՝ Ֆերմոնտ հյուրանոցում։ Մենք ընթրեցինք, և նա պատմեց քայլերթի մասին, որն իր կողմնակիցների հետ նախատեսում էր անցկացնել Մոսկվայում։ Բնականաբար, ես նրան հարցրեցի, թե արդյո՞ք Ռուսաստանում չի վախենում իր անվտանգության համար, մանավանդ հիմա։ Նա պատասխանեց, որ Պուտինն ապրում է կանոններով, և իրեն՝ որպես նախկին պաշտոնյայի, դժվար թե երկար բանտարկեն։  Ես նրան ընդհատեցի և ասացի, որ ավելի շատ պետք է վախենա ձեռքի թույնած գինու բաժակից, քան բանտարկությունից, բայց նայելով նրա դեմքի արտահայտությանը, հասկացա, որ հումորը տեղին չէր։ Հետո մենք երկար զրուցեցինք, թե ինչ կլինի Պուտինի վերջը, և համաձայնեցինք, որ նրա վարքագիծը շատ զուգահեռներ ունի Միլոշևիչի հետ, ում պատերազմը և՛ հայտնի դարձրեց, և՛ կործանեց։ Այսօր ես միանգամից հիշեցի, որ Միլոշևիչը ևս սպանում էր ընդդիմադիրներին։

Բորիս Նեմցովը շատ խիզախ մարդ էր, մի փոքր անխոհեմ։ Նրա հետ կարելի էր բանավիճել և չհամաձայնվել, բայց անտարբեր մնալ անհնար էր։ Ես նրան գիտեի 90–ականներից, մենք հաճախ էինք շփվում, մանավանդ վերջին տարիներին։ Կյանքից հեռացավ այլ ազգերի ընկերը և միաժամանակ Ռուսաստանի իսկական հայրենասերը, ուղղակի շատ հետաքրքիր մարդ մի երկրում, որտեղ ղեկավարում են չար միջակությունները։ Շատ ափսոս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել