Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերահսկողության տակ է վերցրել ժամեր առաջ սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության ողջ հետաքննությունը։ Այս մասին հաղորդել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Վերջինիս խոսքերով` երկրի ղեկավարին անմիջապես զեկուցել են Մոսկվայում Բորիս Նեմցովի սպանության մասին։

Պուտինը նշել է, որ սա բոլոր հիմքերն ունի պատվիրված սպանություն լինելու համար և կրում է պրովոկացիոն բնույթ։ Երկրի նախագահը հանձնարարել է Քննչական կոմիտեի, ՆԳՆ–ի և Անվտանգության Դաշնային ծառայության ղեկավարներին ստեղծել հատուկ քննչական խումբ, որը անմիջական հսկողության տակ կպահի քննության ողջ ընթացքը։

ՌԴ նախագահը խորին ցավակցություններն է հայտնել Նեմցովի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Ցավակցություն է հայտնել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն. «Շոկ, Բորիսին սպանել են։ Դժվար է սրան հավատալ։ Չեմ կասկածում` մարդասպանները կպատժվեն։ Վաղ, թե ուշ։ Վառ հիշատակ»,– գրել է նախագահը Twitter–ի իր միկրոբլոգում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել