Մոսկվայում գնդակահարել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին, հաղորդում են Интерфакс–ն ու ТАСС-ը` հղում անելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրին։

«Նա Ուկրաինայից եկած մի աղջկա հետ քայլելիս է եղել «Большой Каменный» կոչվող կամրջով, երբ անհայտ անձիք դուրս են եկել մեքենայից, 4 կրակոց արձակել և փախուստի դիմել»,–պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Դեպքի վայր է մեկնել նրա գործընկեր Միխայիլ Կասյանովը։

«Ես հիմա այստեղ եմ, տեսնում եմ Բորիսի դիակը, ամբողջ կամուրջը շրջափակված է ոստիկաններով»,– հաղորդել է Նեմցովի կուսակից Իլյա Յաշինը, ով ևս մեկնել էր դեպքի վայր։ Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ի սահմաններում։
Ըստ վերջին տեղեկությունների` Նեմցովի մեջքի ուղղությամբ արձակվել է 6 կրակոց, որից 4–ը հասել են նպատակին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել